ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցում (առանձնացման ճանապարհով)

Պետական միասնական գրանցամատյանում կատարվող փոփոխությունների և վերակազմակերպման արդյունքում ստեղծվող կազմակերպությունների վերաբերյալ համապատասխան գրառումներ
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
5,000-10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր

Դիմելու համար իրավասու անձը՝

1. իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ը
2. իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը
3. օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված այլ անձ
4. 1-ին, 2-րդև 3-րդ կետերով նախատեսված անձանց կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ

Դիմելու եղանակը՝

Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա:
Եթե օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

1. Առանձնացող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. դիմում, որում պետք է նշվեն առանձնացող իրավաբանական անձի գրանցման համարը և անվանումը,
բ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
գ. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը,
դ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
ե. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
2. Առանձնացման արդյունքում ստեղծվող իրավաբանական անձը ներկայացնում է`
ա. իրավաբանական անձի հիմնադրի (հիմնադիրների) կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ հիմնադրի (հիմնադիրների) լիազորված անձի դիմումը,
բ. իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ նախագահի և քարտուղարի կողմից (բացառությամբ մեկ անձով հիմնադրվող իրավաբանական անձանց): Օրենքով սահմանված դեպքում մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի գրավոր որոշումը,
գ. ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) հաստատած էլեկտրոնային փաստաթղթի ձևով կանոնադրությունը կամ կանոնադրության առնվազն երկու օրինակ՝ թղթային կրիչի վրա,
դ. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
ե. առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով նախատեսված պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր,
զ. առանձնացման ճանապարհով վերակազմակերպվող իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված մարմնի որոշումը,
է. բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը:
Վերակազմակերպմանը մասնակցող անձինք ներկայացնում են նաև իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի գրավոր հավաստումն այն մասին, որ իրավաբանական անձը վերակազմակերպման մասին օրենքով սահմանված կարգով տեղեկացրել է իրեն հայտնի բոլոր պարտատերերին, որոնցից առարկություններ չեն ստացվել, կամ իրավաբանական անձի բոլոր պարտատերերի առաջացած բոլոր պահանջները բավարարվել են:
Վերակազմակերպվող առևտրային կազմակերպությունները ներկայացնում են նաև մասնակիցների մասնակցությունները հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր):
Լիազորված անձի կողմից գործակալություն դիմելու դեպքում Փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ:

Ժամկետները՝

Իրավաբանական անձանց առանձնացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Պետական գրանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2011-թ-ի թիվ 860-Ն որոշմամբ սահմանված ժամկետներում՝ նուն որոշմամբ սահմանված վճարովի ծառայության համար սահմանված համապատասխան վճարը վճարելու դեպքում:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով
• Վճարային տերմինալի միջոցով
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝
900005160727՝ ոչ առևտրային կազմակերությունների դեպքում
900005160719՝ առևտրային կազմակերությունների դեպքում
Վճարման չափը՝
5,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերությունների դեպքում
10,000 ՀՀ դրամ՝ առևտրային կազմակերպությունների դեպքում
Նպատակ դաշտում նշելով՝
Իրավաբանական անձի առանձնացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված փոփոխությունների պետական գրանցման համար
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝
900005160727՝ ոչ առևտրային կազմակերությունների դեպքում
Վճարման չափը՝
10,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում
Առևտրային կազմակերպությունների դեպքում պետական տուրք չի գանձվում
Նպատակ դաշտում նշելով՝
Իրավաբանական անձի միաձուլման ճանապարհով վերակազմակերպման արդյունքում նոր ստեղծվող իրավաբանական անձի պետական գրանցման համար
Այլ վճարումներ
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ 900013194049
Վճարման չափը համապատասխանաբար՝
100,000 ՀՀ դրամ, 50,000 ՀՀ դրամ
Նպատակ դաշտում նշելով՝
Յուրաքանչյուր իրավաբանական անձին երկու աշխատանքային օրվա ընթացքում կամ հինգ աշխատանքային օրվա ընթացքում առանձնացման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման կամ գրանցման գրավոր մերժման (նշելով մերժման հիմքերը) վճարովի ծառայության մատուցման համար
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ 900013194049 
Վճարման չափը՝ 
2,000 ՀՀ դրամ
Նպատակ դաշտում նշելով՝
Առանձնացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման ժամանակ 2-ից ավելի կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրության և հաստատման վճարովի ծառայության մատուցման համար

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Իրավաբանական անձանց առանձնացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցումը իրականացվում է նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից
Գործակալությունում ստուգվում են իրավաբանական անձի վերակազմակերպման կարգը, ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Իրավաբանական անձի վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցման մերժման հիմքերն են`
1) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը կամ ներկայացված փաստաթղթերի ամբողջական չլինելը կամ ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ իրավաբանական անձի ներկայացրած այլ փաստաթղթերին, ընդ որում, առևտրային իրավաբանական անձի կանոնադրության դրույթների համապատասխանությունը օրենքին չի ստուգվում.
2) խախտված է իրավաբանական անձանց վերակազմակերպման օրենքով սահմանված կարգը.
3) վերակազմակերպման համար ներկայացված կանոնադրությունում, պայմանագրում, փոխանցման ակտում կամ բաժանիչ հաշվեկշռում բացակայում են վերակազմակերպված իրավաբանական անձի պարտավորությունների իրավահաջորդության մասին, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դրույթներ:
4) բաժանիչ հաշվեկշիռը չի ապահովում վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի և պարտավորությունների համամասնական բաշխումը
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր