ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Հիմնադրամների լուծարման գործընթացի մասին տեղեկությունների գրառմամբ պայմանավորված պետական գրանցման ծառայության մատուցում

Պետական միասնական գրանցամատյանում իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունների գրառում
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
5,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
2 աշխատանքային օր

Դիմելու կարգը

Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա:
Եթե օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Հիմնադրամը լուծարման գործընթացի մասին տեղեկությունների գրառմամբ պայմանավորված պետական գրանցման համար իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`
1. դիմում.
2. իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմինների (դատարան, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ) որոշումները.
3. Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղակայելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես դրանք սահմանված են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
4. պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
 
Այլ մարմնի կողմից գրանցված իրավաբանական անձի լուծարման գործընթացի դեպքում նաև՝
1. գրանցող մարմնի տված գրանցման վկայականը (պետական գրանցման մասին որոշումը կամ պետական գրանցումը հավաստող այլ փաստաթուղթ).
2. իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերը:

Վճարման չափը

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
 
· Նպատակը
Հիմնադրամի պետական գրանցման համար
 
· Վճարման եղանակը
Անկանխիկ
 
· Վճարման չափը
5,000 ՀՀ դրամ
 
 
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005160727
 
 
ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
 
· Նպատակը
Մեկ աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամի փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման կամ գրանցման գրավոր մերժման (նշելով մերժման հիմքերը) վճարովի ծառայության մատուցման համար
 
· Վճարման եղանակը
Անկանխիկ
 
· Վճարման չափը
60,000 ՀՀ
 
· ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը
900013194049 

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

1. Հիմնադրամի լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցումը գործակալությունը մերժում է, եթե`
1) խախտվել է լուծարման՝ օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգը.
2) ներկայացված փաստաթղթերը ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքի պահանջներին: 

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր