ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Դիմել նախադպրոցական կրթության ապահովման ծրագրին

Ծրագրի շրջանակում իրականացվում է սոցիալական որոշ խմբերում ընդգրկված ընտանիքների 1.5-5 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության ապահովում։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե

Ովքե՞ր կարող են դիմել

Նախադպրոցական կրթության ապահովման ծրագրին կարող են դիմել.

  • կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ընտանիքները,
  • ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքները,
  • զինծառայողների ընտանիքները։

Դիմելու պայմանները

Նախադպրոցական կրթության ապահովման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել նախադպրոցական ուսումնական հաստատություն։

Պահանջվող փաստաթղթերը

Նախադպրոցական կրթության ապահովման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքը հաստատող փաստաթուղթ (օրինակ՝ բժշկական տեղեկանք),
  • ընտանիքի նպաստի համակարգում հաշվառված լինելու տեղեկանք։


Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության՝ 2021 թվականի հուլիսի 15-ի N 1169-Ն որոշում։

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Օգտակար հղումներ

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն, հանրակրթության վարչություն, հեռախոս՝  (374 10) 59-96-19։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր