Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել շահութահարկի հաշվետվություն
Հայաստանում հարկային հաշվետվությունները ներկայացվում են միայն առցանց եղանակով՝ հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում։
Համակարգը հաշվետվությունների լրացման ընթացքում կատարում է անհրաժեշտ ստուգումները՝ ապահովելով դաշտերի լրացումն ու հաշվարկների ճշտությունը։
Այստեղ օգտատերերին հասանելի են հաշվետվությունների ժամանակավոր պահպանման, դրանց գրանցման և արխիվի բաժինները։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո
Դիմելու համար անհրաժեշտ է
- մուտք գործել անձնական էջ,
- «Հաշվետվություններ» բաժնից ընտրել «Շահութահարկ» կոճակը, ընտրել անհրաժեշտ հաշվետվության ձևը,
- լրացնել պահանջվող տվյալները, որից հետո հաշվետվությունը կհայտնվի «Անավարտ հաշվետվություններ» բաժնում (այդտեղ դեռ հնարավոր է այն խմբագրել),
- ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված հաշվետվություններ» բաժնում,
- այնուհետև ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, նորից բեռնել և հանձնել։
Ներկայացվող պահանջները
Շահութահարկի հաշվետվություն ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- թվային ստորագրություն,
- նույնականացման քարտ,
- նույնականացման քարտ կարդացող սարք։
Ուշադրություն
Համակարգից օգտվելիս դժվարություններ առաջանալու դեպքում կարելի է սեղմել գլխավոր էջում գտնվող «Ինչպե՞ս օգտվել համակարգից» կոճակը։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44