ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Գրանցել անհատ ձեռնարկատեր (ԱՁ)

Անհատ ձեռնարկատերը բիզնեսի պետական գրանցման ամենատարածված տեսակներից է։ Լինելով անհատ ձեռնարկատեր՝ անձը կարող է շահույթ ստանալու նպատակով միայնակ զբաղվել տնտեսական գործունեությամբ։

Անհատ ձեռնարկատեր հնարավոր է գրանցել ինչպես առցանց եղանակով, այնպես էլ ֆիզիկապես։  Առցանց եղանակով ծառայությունն այժմ հասանելի է միայն նույնականացման քարտ և թվային ստորագրություն ունեցող անձանց։ Դրանք չունենալու դեպքում անհրաժեշտ է դիմել ֆիզիկապես։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր գրանցելու համար անհրաժեշտ է՝

  • ունենալ մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը տրված նույնականացման քարտ և թվային ստորագրություն,
  • այցելել e-register.am,
  • էջի վերևի աջ անկյունում սեղմել «Մուտք համակարգ» կոճակը և անցնել «Նոր օգտվողների գրանցում» հղմամբ,
  • լրացնել պահանջվող դաշտերը և սեղմել «Գրանցվել» կոճակը, ինչից հետո տրամադրված էլ․ փոստի հասցեին կուղարկվի կայքում գրանցվելու հղում, 
  • հղումով գրանցվելուց հետո մուտք գործել «Նոր հայտ» բաժին, ընտրել կազմակերպության տեսակը, լրացնել պահանջվող տվյալները,
  • տնտեսական գործունեության դասակարգչից ընտրել համապատասխան ոլորտը և նշել ԱՁ-ի գործունեության հասցեն, եթե այն տարբերվում է ֆիզիկական անձի բնակության հասցեից։ 

Այս քայլերից հետո կգեներացվի դիմում, որն անհրաժեշտ է ներբեռնել, հաստատել թվային ստորագրությամբ և վերբեռնել համակարգ՝ անհրաժեշտության դեպքում կցելով այլ փաստաթղթեր։

ԱՁ-ն գրանցվում է անմիջապես, իսկ գրանցման քաղվածքն ուղարկվում է ֆիզիկական անձի էլ․ փոստի հասցեին։ Քաղվածքում նշվում են ԱՁ-ի պետական հաշվառման համարը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), որը նրա նույնականացման կոդն է։     

Ծառայության գծով աջակցության համար՝

(374 33) 72- 67-63

Տեխնիկական աջակցության համար՝

(374 10) 20-14-48 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ժամանակ և ռեսուրսներ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր