ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Մշակույթ և սպորտ

Դիմել հուշարձանների տեղափոխման և փոփոխման համար

ՀՀ-ում հուշարձանի տեղափոխումն ու փոփոխումը իրականացվում է եզրակացության հիման վրա՝ հաշվի առնելով գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը: 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական, ֆիզիկական անձը, անհատ ձեռնարկատերը
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
Սահմանված չէ
Տրամադրման տևողությունը
Մինչև 19 աշխատանքային օր

Հուշարձանների փոփոխման և տեղափոխման համար անհրաժեշտ է․

  • ներկայացնել դիմում
  • դիմում նշել հուշարձանի փոփոխման կամ տեղափոխման նպատակը կամ՝ նախատեսվող աշխատանքների անհրաժեշտությունը, բնույթը և ծավալը։

Դիմումին կից ներկայացվում են`

  • հուշարձանի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը,
  • հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը,
  • հուշարձանի տեխնիկական վիճակի մասին ակտը, հուշարձանի փոփոխման առաջադրանքի նախագիծը, էսքիզային առաջարկի նախագիծը և բացատրագիրը։

Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը կատարվում է ՀՀ կառավարության իսկ տեղական նշանակություն ունեցող հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ։

Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր