ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ էլեկտրոնային ստորագրություն ՀՎՀՀ-ի միջոցով

Օտարերկրյա քաղաքացիերը Հայաստանում էլեկտրոնային փաստաթղթերն առցանց վավերացնելու համար կարող են ձեռք բերել CoSign ստորագրություն։ 

Օտարերկրացիները կարող են ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն Հանրային ծառայությունների համարանիշի (ՀԾՀ) կամ Հարկ վճարողի հաշվառման համարանիշի (ՀՎՀՀ) միջոցով։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
2 րոպե
Ծառայության արժեքը
30․000 դրամ
Տրամադրման տևողությունը
1-2 աշխատանքային օր

ՀՎՀՀ-ի հիման վրա տրված էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է բացառապես Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում։ 


Դիմումի ընթացքը 

  • Օտարերկրյա քաղաքացու կողմից լիազորված անձը դիմում է ՊԵԿ
  • ՊԵԿ-ում գրանցում է համապատասխան էլեկտրոնային փոստը
  • էլեկտրոնային փոստին ՊԵԿ-ը ուղարկում է մուտքի հղում (Մուտքանունն ու Գաղտնաբառը ստեղծում է օգտվողը)
  • Օտարերկրյա քաղաքացու անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկում է հետևյալ գործիքով

Ներկայացվող պահանջներ

Օտարերկրյա քաղաքացին պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կացության քարտ կամ հատուկ անձնագիր։


Պահանջվող փաստաթղթեր

Անհրաժեշտ է առցանց եղանակով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը

  • Կացության քարտ կամ անձնագիր
  • ՀՎՀՀ տեղեկանք
  • Վճարման անդորրագիր

 

Վճարման չափը և կարգը

Էլեկտրոնային ստորագրության հավաստագիրը և ստորագրության սպասարկման ծառայությունը տրամադրվում է 3 տարի ժամկետով՝ ծառայության համար վճարը կազմում է 30.000 ՀՀ դրամ:

Վճարումն իրականացվում է բանկային փոխանցմամբ։ Փոխանցումն անհրաժեշտ է իրականացնել 15700-04596000500 հաշվեհամարին՝ «Նպատակ» դաշտում նշելով « ՀԾՀ ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ»։ 

 

Տրամադրման ժամկետը և կարգը

1-2 աշխատանքային օրերի ընթացքում ԷԿԵՆԳ-ը ՊԵԿ-ին տրամադրած էլեկտրոնային փոստին ուղարկում է էլեկտրոնային ստորագրության.

  • ARX Cosign ծրագրի հղումը
  • Օգտանուն և մեկնարկային գաղտնաբառը (անհրաժեշտ է ստեղծել նոր Գաղտնաբառ)
Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 060 46-04-05

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 060 46-45-04 

Ծառայությունը մատուցող՝
Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ
Այս էջը օգտակա՞ր էր