ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ հաշմանդամություն ունեցող անձանց օգնականի ծառայություն

Ծրագրի շրջանակում պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրի անձնական օգնականի ծառայություն, որի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձի անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն՝ բացառելով նրա մեկուսացումը:

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։

Ծրագրի մասին

 

2024 թվականի հունվարի 1-ից պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրի անձնական օգնականի ծառայություն, որի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձի անկախ ապրելուն, իր համայնքում ներառվելուն՝ բացառելով նրա մեկուսացումը:

Ծառայությունը մատուցվելու է հենաշարժական, տեսողության և հոգեկան - մտավոր առողջության խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներով անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող 15 տարին լրացած անձանց:

 

1 ժամվա ծառայության արժեքը կազմում է 1050 ՀՀ դրամ՝ հարկերը ներառյալ։

 

Սահմանված են նաև անձնական օգնականի ծառայության առավելագույն ժամաքանակները՝

 

  • ֆունկցիոնալության խորը սահմանափակում ունեցող հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ ամսական 140 ժամ,
  • ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 120 ժամ,
  • ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձի դեպքում՝ ամսական 100 ժամ։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրից կարող են օգտվել 15 տարին լրացած հաշմանդամություն ունեցող այն անձինք, ովքեր աշխատում են կամ սովորում, կամ գրավոր հավաստիացնում են, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում սկսելու են աշխատել կամ սովորել։

 

Անձնական օգնականի ծառայությունը ներառում է ինչպես  շահառուի խնամքը, այնպես էլ միջավայրային արգելքները հաղթահարելուն  (այդ թվում՝ տեղաշարժվելուն և հաղորդակցվելուն) ուղղված գործողությունները:

 

Անձնական օգնական կարող է լինել ցանկացած չափահաս անձ (Կառավարության նիստի ընթացքում կայացած քննարկման արդյունքում նաև՝ ընտանիքի անդամը), ով ունի անհրաժեշտ գիտելիքի և հմտությունների տիրապետումը հավաստող վկայական։

 

Դիմելու կարգ

 

Անձնական օգնականի ծառայություններից օգտվելու համար շահառուն նախ պարտադիր պետք է անցած լինի անձի ֆունկցիոնալության գնահատում։ Վերջինիս Ծառայությունների անհատական ծրագրում (ԾԱԾ) պետք է նշված լինի, որ նա անձնական օգնականի կարիք ունի։

 

Շահառուն (կամ օրինական ներկայացուցիչը) պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայություն և լրացնի համապատասխան դիմում։ Վերջինս կարող է առաջարկել անձնական օգնականի իր թեկնածուն։  

 

Անձնական օգնական դառնալու համար քաղաքացին պետք է գրանցվի www.socservice.am կայքի «Անձնական օգնականների դիմումների հաշվառման հարթակ․ առցանց դիմումներ» հարթակում, որից հետո միայն հնարավորություն կունենա մասնակցել վերապատրաստման դասընթացների և թեստավորման արդյունքում ստանալ անձնական օգնականի ծառայություն տրամադրելու իրավունքը հավաստող վկայական:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

www.mlsa.am

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ. նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]  

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր