ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աշխատանք և զբաղվածություն

Դիմել տնտեսության արդիականացման միջոցառմանը

Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Միջոցառման նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացման և աշխատանքի արտադրողականության աճի։

Միջոցառման շրջանակներում շահառուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ ՀՀ տարածքում գործող ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված ՀՀ դրամով կամ արտարժույթով վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորում: Վարկի/լիզինգի առարկա կարող է հանդիսանալ՝ նոր (չօգտագործված) մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասեր։

 

Վարկի/լիզինգի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված է սահմանված մինչև 6 ամիս։

 

Վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման չափը սահմանվում է՝

 

  • Վարկի դեպքում՝ ՀՀ դրամով՝ 8%, արտարժույթով՝ 6%,
  • Լիզինգի դեպքում՝ ՀՀ դրամով 10%, արտարժույթով՝ 8%,

 

Վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափը 1․000․000․000 դրամ է, վարկի/լիզինգի ժամկետը՝ մինչև 120 ամիս։

 

Վարկի/լիզինգի մարման ժամկետը սահմանված է՝

 

  • մինչև 200 մլն դրամին համարժեք գումարի դեպքում սուբսիդավորման ժամանակահատվածը՝ մինչև 42 ամիս,
  • ավելի քան 200 մլն դրամին համարժեք գումարի դեպքում՝ սուբսիդավորման ժամանակահատվածը՝ մինչև 36 ամիս։

 

Ծրագիրն արտոնյալ պայմաններ է տրամադրում այն տնտեսավարողներին, ովքեր կանոնադրական կապիտալում 200 մլն դրամ և ավելի գումարի չափով ներդրում են կատարել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև աջակցության հայտը ներկայացնելու պահը։ Այդ պարագայում վարկի/լիզինգի սուբսիդավորվող առավելագույն չափ է սահմանվում՝  կանոնադրական կապիտալում կատարված ներդրման հնգապատիկի չափը, բայց ոչ ավել քան 10 մլրդ դրամը, իսկ արտարժույթով վարկավորման դեպքում 5 մլրդ դրամին համարժեք արժույթը։ 

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

ՀՀ տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող մասնավոր առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը: 

 

Միջոցառման թիրախներն են հետևյալ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները․

 

  • C (ՍԻ) «Մշակող արդյունաբերություն»
  • B (ԲԻ) «Հանքագործական արդյունաբերություն եվ բացահանքերի շահագործում» (բացառությամբ 7-րդ հատվածի)
  • J (ՋԵՅ) «Տեղեկատվություն եվ կապ»
  • F (ԷՖ) «Շինարարություն»
  • H (ԷՅՋ) «Փոխադրում եվ պահեստային տնտեսություն»
  • M (ԷՄ) «Մասնագիտական, գիտական եվ տեխնիկական գործունեություն»
  • P (ՓԻ) «Կրթություն»
  • Q (ՔՅՈՒ) «Առողջապահություն եվ բնակչության սոցիալական սպասարկում»

 

Դիմելու կարգ

 

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել գործընկեր ֆինանսական կառույց.

 

  • Ֆինանսական կառույցը՝ իր ընթացակարգին համապատասխան ձևակերպում է Միջոցառման պայմանները բավարարող մեքենասարքավորում ձեռքբերելու վարկ/լիզինգ։
  • Էկոնոմիկայի նախարարության կողմից բանկի ներկայացման հայտի ստուգումից հետո իրականացվում է տոկոսադրույքի սուբսիդավորում։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը տրամադրում է ֆինանսական կառույցը։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Էկոնոմիկայի նախարարություն

Էլ․ հասցե՝ [email protected]

ՀՀ ԷՆ Ձեռներեցության վարչություն (հեռ. (+37411) 597-136)։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374 11) 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր