ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Թանկարժեք մետաղների համար տարբերանիշերի պատվիրում, տրամադրում և հաշվառում

Տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա պատվիրվում է տարբերանիշ՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված տարբերանիշերի ձևի, չափի և ուրվագծի սահմանային չափերը, պարտադիր գրանցվում և հաշվառվում Գանձարանում:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Սահմնված չէ

Դիմելու եղանակը՝

Տարբերանիշի պատվիրելու վերաբերյալ դիմումն անհրաժեշտ է ներկայացնել է ՀՀ ֆինանսների նախարարություն:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

1. Պատվիրատուի դիմում.
2. Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման գործունեության իրականացման վերաբերյալ ծանուցում

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Տարբերանիշ պատվիրվում է եթե՝
• տնտեսվարող սուբյեկտը համարվում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծանուցված:
• առկա է տարբերանիշ պատվիրելու վերաբերյալ դիմում:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Տարբերանիշի պատվիրումը մերժվում է եթե՝
· տնտեսվարող սուբյեկտը չի համարվում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման գործունեություն իրականացնելու վերաբերյալ ծանուցված:
· դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.
· ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում ՀՀ օրենսդրության պահանջներին:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(374 10) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 11) 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր