ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ թմրաբանական բժշկական օգնություն

Ծրագրի շրջանակում իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) հսկողության կազմակերպում։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դիսպանսերային (շարունակական) հսկողության կազմակերպումը և իրականացումը ընդգրկում է.

  • կամավոր դիսպանսերային հսկողություն,
  • հարկադիր դիսպանսերային հսկողություն,
  • կամավոր արտահիվանդանոցային պայմաններում բուժում,
  • հարկադիր արտահիվանդանոցային պայմաններում բուժում,
  • կամավոր պահպանողական բուժում,
  • հարկադիր պահպանողական բուժում,
  • կամավոր փոխարինող բուժում՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում ընդգրկված անձանց, ինչպես նաև, մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ-ով) պացիենտների,
  • ըստ ցուցումների` լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացում,
  • դատաթմրաբանական փորձաքննության անցկացում,
  • սթափության վիճակի զննություն,
  • մարդու կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման թունաքիմիական հետազոտություն:
     

Վճարովի պայմաններով դիսպանսերային (շարունակական) հսկողության կազմակերպումը և իրականացումը ընդգրկում է.

 

  • ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթղթերի բացակայություն,
  • կամավոր փոխարինող բուժում (սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում չընդգրկված անձանց),
  • լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում և թմրաբանական հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում,
  • թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում հաշվառման վերաբերյալ տեղեկանքի տրամադրում,
  • չճշտված ախտորոշման դեպքում` լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում,
  • խորհրդատվություն՝ նիկոտինային կախվածություն ունեցող անձանց համար:

 

Անվճար հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական օգնությունը և սպասարկումը ընդգրկում է.

 

  • կամավոր բուժում,
  • հարկադիր բուժում,
  • դատաբժշկական փորձաքննություն,
  • զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտություն,
  • թմրաբանական հետազոտություն` հիվանդանոցային պայմաններում ախտորոշումը ճշտելու նպատակով:

 

Ալկոհոլիզմ ախտորոշում ունեցող անձանց հաշվառումից հանելու հիմքերն են՝

 

  • 2 տարվա կայուն ռեմիսիան (լավացում),
  • ՀՀ սահմաններից դուրս որպես այլ պետության քաղաքացի հաշվառվելը,
  • դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելը,
  • մահը:
     

Դիմելու կարգ

 

Ծրագրի շրջանակում օգնություն և սպասարկում ստանալու համար դիմել սպասարկման տարածքում գործող թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններ։

Ծառայությունն իրականացվում է հետևյալ բժշկական հաստատություններում՝

 

Երևանում`

 

  • Առողջապահության նախարարության «Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ։

 

Մարզերում՝

 

  • «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ
  • «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲԸ
  • «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ
  • «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ

 

Հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ չկան համապատասխան դիսպանսերներ, դիսպանսերային ծառայության գործառույթներն իրականացվում են տարածաշրջանային բժշկական հաստատությունների պոլիկլինիկաների հոգեբուժական կամ թմրաբանական կաբինետների միջոցով:
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Առողջապահության նախարարի N 03-Ն հրաման

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր