ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Ստանալ ուսման վճարի փոխհատուցում (ԲՈւՀ)

Ծրագրի շրջանակում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում է տրամադրվում մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիները

Ովքե՞ր կարող են դիմել

Ուսման վճարի լրիվ փոխհատուցման կարող են դիմել այն ուսանողները, ովքեր․

  • 1 ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով ունեն առավել բարձր գնահատականներ,
  • մնացել են առանց ծնողական խնամքի,
  • 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ են և հաշմանդամի կարգավիճակ ունեցող երեխայի ծնող են,
  • զոհված զինծառայողի ընտանիքից են,
  • պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ են դարձել,
  • ուսանում են պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններ:

Ուսման վճարի մասնակի փոխհատուցման կարող են դիմել այն ուսանողները, ովքեր․

  • սոցիալապես անապահով են, 
  • միակողմանի ծնողազուրկ են,
  • 3 և ավելի անչափահաս կամ 3 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքներից են,
  • վճարովի ուսուցման համակարգում 2 և ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքից են,
  • ունեն 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամության կարգ ունեցող ծնողներ,
  • հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխաներն են, 
  • ունեն մինչև 1 տարեկան երեխա,
  • ունեն բարձր առաջադիմություն։

Դիմելու պայմանները

Ուսման վճարի լրիվ կամ մասնակի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել բարձրագույն ուսումնական հաստատություն յորաքանչյուր տարվա օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը։

Պահանջվող փաստաթղթերը

Ուսման վճարի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում,
  • սոցիալական կարգավիճակը հավաստող փաստաթուղթ (օրինակ՝ ընտանիքի անապահովության վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի կողմից տրամադրված տեղեկանք)։


Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշում։
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Օգտակար հղումներ

  • ՀՀ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչություն, հեռախոս՝ (374 10) 59-96-27։
  • Ուսանողների աջակցության բաժին, հեռախոս՝ (374 10) 21-01-40 (ներքին՝ 110)։
Տեխնիկական աջակցության համար՝

Թեժ գիծ՝

(374 10) 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

Տեղեկատու հեռախոս՝

(374 10) 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր