ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Դիմել հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների աջակցության ծրագրին

Ծրագրով բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրամադրվում են հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների հնարավորություն։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրով բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրամադրվում են հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների հնարավորություն։

Հատուկ ու դժվարամատչելի են համարվում այն բժշկական հետազոտությունները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն տարածքային առումով անբավարար հասանելիություն, ընդգրկված չեն Առողջապահության նախարարի կողմից հաստատված առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպություններում ամբողջ բնակչության համար անվճար իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների փաթեթում և ներառված են Առողջապահության նախարարի 2013 թվականի մարտի 20-ի N 53-Ն հրամանի N 2 հավելվածով հաստատված ցանկում:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

  • ՀՀ կառավարության 2004 թ.-ի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին խմբերի ցանկում ընդգրկված շահառուները, բացառությամբ՝ զորակոչային, 27 տարեկանից բարձր տարիք ունեցող և զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների և զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց,

  • ցանկում չընդգրկված չարորակ նորագոյացություններով և տուբերկուլոզ ախտորոշում ունեցող բոլոր պացիենտներ,

  • ցանկում չընդգրկված անձինք, որոնք ունեն պոլիկլինիկական բժշկական օգնություն տրամադրող կազմակերպություններում մշտական գործող ուղեգրող հանձնաժողովների կողմից տրամադրված ուղեգիր։

 

Դիմելու կարգ

 

  • Ցանկում ընդգրկված շահառուները, նշյալ ցանկում չընդգրկված չարորակ նորագոյացություններով և տուբերկուլոզ ախտորոշում ունեցող պացիենտները, նշյալ ցանկում չընդգրկված անձինք, ում ուղեգիր տրամադրելու  իրավասությունը վերապահված է պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում մշտական գործող ուղեգրող հանձնաժողովներին, պետք է դիմեն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող  բժշկական կազմակերպություն, որտեղ սահմանված կարգով գրանցված է և, ըստ բժշկական ցուցումների, ԱԱՊ բժշկի կողմից լրացվում է ուղեգիրը,

  • ցանկում ընդգրկված՝ զորակոչային (18-27 տարեկան՝ ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 տարին չլրացած), 27 տարեկանից բարձր տարիք ունեցող և զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների և զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց ուղեգրումը իրականացվում է գերատեսչական մարմինների կողմից,

  • բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության կողմից անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրված անձին, լրացուցիչ բժշկական հետազոտության անհրաժեշտության դեպքում,  ուղեգրումը իրականացվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • թղթային կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա ուղեգիրը,
  • սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը,
  • չարորակ նորագոյացություններ ախտորոշում ունեցող անձինք` «Չարորակ նորագոյացություն» ախտորոշումը հաստատող տեղեկանք` տրված ուռուցքաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպության կողմից,
  • տուբերկուլոզ ախտորոշում ունեցող անձինք` «տուբերկուլոզ» ախտորոշումը հաստատող տեղեկանք` տրված տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպության կողմից,
  • վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում՝ տեղեկանք կամ քաղվածք հղիի հսկողության քարտից` տրված հղիի նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշում
Առողջապահության նախարարի 2013 թվականի մարտի 20-ի N 53-Ն հրաման
ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+37460) 80 80 03/2304։
 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր