ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումից հանում

Պետական միասնական գրանցամատյանում գործունեության դադարման մասին տեղեկությունների գրառում
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
5,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Դիմելու համար իրավասու անձը`

1. առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը
2. հիմնադրի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը

Դիմելու եղանակը`

Գործակալություն դիմումներ և դիմումին կից փաստաթղթեր կարող են ներկայացվել էլեկտրոնային փաստաթղթի ձևով, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում՝ նաև թղթային կրիչի վրա:
Եթե օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառում կամ պետական գրանցում կատարելու համար գործակալություն է դիմում լիազորված անձ, ապա օրենքով նախատեսված փաստաթղթերին կից ներկայացվում են նաև համապատասխան լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ: Լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`

Առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը պետական հաշվառումից հանելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1) դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից).
2) գործունեության դադարման մասին իրավասու մարմնի որոշումը:
3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

Ժամկետները՝

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումից հանելն իրականացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով,
• Վճարային տերմինալի միջոցով,
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով.
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝

900005160727՝ առանձնացված ստորաբաժանման համար
900005160743՝ հիմնարկի համար

Վճարման չափը՝

5,000 ՀՀ դրամ

Նպատակ դաշտում նշելով՝

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումից հանելու համար

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի հաշվառումից հանելն իրականացվում է նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից:
Գործակալությունում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի լիարժեքությունը և համապատասխանությունն օրենքների պահանջներին:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի հաշվառումից հանելը մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերն ամբողջական չեն կամ չեն համապատասխանում օրենքների պահանջներին:
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր