ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիայի տրամադրում

Միջուկային տեղակայանքների կառուցման լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտը քննարկելիս լիցենզավորվող մարմինը ստուգում է շահագործող կազմակերպության ներկայացրած հայտին կից փաստաթղթերի համապատասխանությունը միջուկային և ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջերին, շահագործող կազմակերպությունը բավարարում է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 19,20 հոդվածների պահանջներին, և ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի միջազգային պայմանագրերի և ՀՀ օրենսդրությանը, ԱԷՄԳ անվտանգության ստանդարտներին։ Վերլուծվում, գնահատվում են հայտատուի հնարավորություններն ու կարողությունները՝ անվտանգ իրականացնելու լիցենզավորման ենթակա գործունեությունը:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
3000-1000000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
30-180 օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`
իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը:
 2 Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) պետական տուրքի վճարման անդորրագիրը
բ) տեղեկություն միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու ֆինանսական միջոցների կուտակման մասին.
գ) միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու անվտանգության վերլուծության հաշվետվությունը
դ) միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու ծրագիրը:
ե) շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունը.
զ) միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու որակի ապահովման ծրագիրը
է). «գ», «դ», «զ» ենթակետերում նշված փաստաթղթերի փորձաքննության
եզրակացությունները.
ը) միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու ընթացքում առաջացող ռադիոակտիվ թափոնների կառավարման ծրագիրը
թ) միջուկային տեղակայանքի շահագործումից հանելու ընթացքում վթարային հակազդման պլանը.
ժա) հետևյալ լիցենզիաների պատճենները`
միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման, միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման` փոխադրման, պահեստավորման, ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման` փոխադրման, վերամշակման, պահման, թաղման, միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման

Վճարման չափը

· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
1000,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
 
· Նպատակը
Լիցենզիայի տրամադրում  այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
500,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում  
(պետական տուրք նախատեսված չէ)

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
ա) միջուկային տեղակայանքների շահագործումից հանելու անվտանգության մակարդակը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը
 գ) լիցենզիայի  տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 080002020, +(374) 10 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 10 543991, +(374) 10 543995
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր