ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Անվտանգություն և պաշտպանություն

Դիմել «Մատչելի բնակարան զինծառայողին»‎ ծրագրին

Ծրագրի շրջանակում բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով ֆինանսավորում կարող են ստանալ 500 զինծառայող հետևյալ բաշխմամբ.

  • 450 պայմանագրային զինծառայող` սպայական և ավագ ենթասպայական կազմերից,
  • 40 զինծառայող՝ ազգային անվտանգության մարմիններից,
  • 10 զինծառայող՝ պետական պահպանության մարմնից։

Եթե նշված քանակից ավելի զինծառայող է դիմում ներկայացնում ծրագրին մասնակցելու համար, ապա վիճակահանությամբ է որոշվում, թե ովքեր են ստանում բնակարանի կամ նոր տան ձեռքբերման կամ նոր կառուցվող տան նպատակով ֆինանսավորում։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
45-50 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 աշխատանքային օր

Ինչպե՞ս դիմել

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է տվյալ տարվա հունվարից մինչև մարտի 31-ը դիմումին կից պահանջվող փաստաթղթերը ներկայացնել համապատասխան գերատեսչություն.

  • սպայական և ավագ ենթասպայական կազմերից զինծառայողները՝  ՀՀ պաշպանության նախարարություն,
  • ազգային անվտանգության ծառայողները՝ Ազգային անվտանգության ծառայություն, 
  • պետական պահպանության զինծառայողները՝ Պետական պահպանության ծառայություն։

Աջակցության դիմելու համար քայլերի հաջորդականությունը ներկայացված է ուղեցույցում։

Ներկայացվող պահանջները

Ծրագրին կարող են դիմել վերը նշված այն զինծառայողները, ովքեր նախկինում չեն ստացել աջակցություն բնակարան կամ նոր տուն կամ նոր կառուցվող տուն ձեռք բերելու համար։

Պահանջվող փաստաթղթերը

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • զինծառայողի և համավարկառուների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  • ծառայողական վկայականի պատճենը,
  • տեղեկանք բանկից՝ վարկ տրամադրելու պատրաստակամության մասին,
  • գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական,
  • անհատական բնակելի տան կառուցման դեպքում՝ տնամերձ հողամասի սեփականության իրավունքի վկայականի պատճենը,
  • բնակելի տուն կառուցելու դեպքում՝ շինարարական թույլտվություն,
  • նախորդ 5 տարվա ընթացքում ռազմաուսումնական հատատությունը ավարտած լինելու դեպքում՝ դիպլոմ։

Աջակցության չափը

Ծրագրի շրջանակում հիպոթեքային վարկով բնակարան, տուն և նոր կառուցվող տուն ձեռք բերելու համար պետությունը միաժամանակ տրամադրում է․

  • Կանխավճարի աջակցություն՝ 2,500,000 դրամի չափով,
  • Տոկոսադրույքի սուբսիդավորում (մարում) 5% չափով, ընդ որում առաջնային շուկայից առավելագույնը տոկոսադրույքը 11% է, իսկ երկրորդայինից՝ առավելագույնը՝ 13%:
  • Եկամտային հարկի վերադարձ` վարկի տոկոսագումարների չափով, եթե բավարարում է եկամտահարկի վերադարձի պայմաններին:

Որոշ դեպքերում ծրագրի շրջանակում մարվում է նաև վարկի մայր գումարի մի մասը։

Տրամադրման կարգը և ժամկետը

Աջակցությունը տրամադրվում է բանկի հետ հիպոթեքային պայմանագիրը կնքելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում:

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Կառավարության՝ 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշում
  • ՀՀ Կառավարության՝ 2023 թվականի մայիսի 18 N 786-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակը)։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
 0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 29-44-30
(+374) 010 29-46-99
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պաշտպանության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր