ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աշխատանք և զբաղվածություն

Ստանալ հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր

ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող սկսնակ առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է հարկային արտոնություններից օգտվելու մասին հավաստագիր: Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող սկսնակ առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է հարկային արտոնություններից օգտվելու մասին հավաստագիր: Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ: Հավաստագիր ստանալու ամբողջական պայմանները սահմանված են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Հավաստագրման կարող են դիմել ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը՝ 3 ամսվա ընթացքում՝ սկսած պետական գրանցման պահից:

 

Դիմելու կարգ

 

Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար.

 

  • ներբեռնել դիմում-հայտերի ձևանմուշները,
  • լրացրնել և սքանավորել,
  • վերափոխել PDF ձևաչափի,
  • ստորագրել էլեկտրոնային եղանակով,
  • եթե դեռ չունեք էլեկտրոնային ստորագրություն, առայժմ կարելի է ուղարկել նաև առանց էլեկտրոնային ստորագրության,
  • ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

 

Առձեռն դիմում ներկայացնելու համար․

 

  • տպել լրացված ձևաթղթերը և ներկայացրել ՀՀ ԲՏԱ նախարարություն (անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով՝ անձնագիր կամ նույնականացման քարտ, հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3),
  • հետևել ընդունարանի անձնակազմի ցուցումներին:

 

Փաստաթղթերը ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում Դուք կհրավիրվեք նախարարություն՝ մասնակցելու Հանձնաժողովի նիստին։ Նիստի ընթացքում որոշում կկայացվի հավաստագիր տրամադրելու կամ մերժելու մասին։ Անհրաժեշտ պարզաբանումներ կտրվեն առաջացած հարցադրումներին, հաստատվելու դեպքում հավաստագրերը կտրամադրվեն նիստից նվազագույնը 5 աշխատանքային օր հետո: 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020, +(374) 10-58-59-80

Ծառայության գծով աջակցության համար

Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +374 10 590189, +374 10 590151

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր