ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում

Ծրագրի շրջանակում իրականացվում է սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում: Ծրագրի շահառուներն են՝ տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (չտեսնող) անձիք: Ծրագրի նպատակն է` ապահովել տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (չտեսնող) անձանց ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժվելու, տրանսպորտից օգտվելու իրավունքը, ուսուցանել և զարգացնել նրանց անկախ կյանք վարելու հմտություններ, նպաստել նրանց սոցիալ-հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը, սոցիալական ներառմանը հասարակություն:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
-
Տրամադրման տևողությունը
Սահմնված չէ

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`

1) Անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝
ա. անձնագիրը կամ նույնականացման քարտը
բ. նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.
2) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
3) Համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից տրված՝ առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը.
4) Հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում բժշկասոցիալական փորձաքննական որոշումը:
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր