Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն
Ծրագրի շահառուներն են՝ տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձիք։ Ծրագրի շրջանակում իրականացվում է սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում:
Ծրագրի մասին
- Ծրագրի շրջանակում իրականացվում է սպիտակ ձեռնափայտով տեղաշարժվելու հմտությունների ուսուցանում: Ծրագրի նպատակն է` ապահովել տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (չտեսնող) անձանց ինքնուրույն կենցաղավարման, տեղաշարժվելու, տրանսպորտից օգտվելու իրավունքը, ուսուցանել և զարգացնել նրանց անկախ կյանք վարելու հմտությունները, նպաստել նրանց սոցիալ-հոգեբանական խոչընդոտների հաղթահարմանը, սոցիալական ներառմանը հասարակություն:
- Ծրագրի շրջանակներում շահառուներին սոցիալ-վերականգնողական ծառայություններ են մատուցվում ցերեկային կենտրոնում` ապահովելով նրանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, սոցիալական ներառումը հասարակություն։
- Ծառայությունները մատուցվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։
Ներկայացվող պահանջները
Աջակցություն կարող են ստանալ տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող (կույր) անձիք:
Պահանջվող փաստաթղթերը
ՀՀ քաղաքացի լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
- առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված բժշկական հաստատության կողմից,
- ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։
ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․
- ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
- առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված բժշկական հաստատության կողմից,
- ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Ծառայության տրամադրման ժամկետը և կարգը անհրաժեշտ է ճշտել այն հասարակական կազմակերպության հետ, որտեղ ուղղորդվել է դիմողը միասնական սոցիալական ծառայության կենտրոնի կողմից։
Հղում օրենսդրությանը
- «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 1601-Լ որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83