Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Փոխանակել մեծահասակի (16 տարին լրացած) անձնագիրը արտասահմանում
Օտարերկրյա պետությունում 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։
Դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ այցելելու հնարավորություն չունենալու դեպքում ծառայությունից հնարավոր է օգտվել տեսակապով նույնականացվելով։
Անձնագիրը փոխանակվում է, եթե․
-
վավերականության ժամկետը լրացել է,
-
քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,
- քաղաքացին կորցրել է անձնագիրը,
-
անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,
-
լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,
-
քաղաքացին նման ցանկություն է հայտնել։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։
Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո՝
- ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
- էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
- բացվող պատուհանում ընտրել «Անձնագրի տրամադրում (փոխանակում)» տարբերակը,
- ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
- բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։
Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է՝
-
գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է համապատասխան ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել՝
- դիմում անձնագիր ստանալու մասին,
- 35x45 մմ չափսի 4 լուսանկար,
- փոխանակման ենթակա անձնագիրը և դրա 2-3-րդ էջերի պատճենը,
- արական սեռի քաղաքացիների դեպքում՝ զինվորական գրքույկը և դրա բոլոր էջի պատճենները, տեղեկանք զինվորական հաշվառման մասին կամ տարկետման մասին փաստաթուղթը և դրա պատճենը,
- պետական տուրքի վճարման անոդորրագիրը։
Պահանջվող հավելյալ փաստաթղթեր
Որոշ դեպքերում անձնագիրը փոխանակելու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝
Անձնագիրը կորցնելու դեպքում՝
-
հայտարարություն անձնագիրը կորցնելու մասին,
-
35x45 մմ չափսի 4 լուսանկար,
-
առկայության դեպքում՝ կորած անձնագրի պատճենը։
Զինապարտ (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ) լինելու դեպքում՝
- զինվորական գրքույկը։
Եթե անձնագրում տվյալների փոփոխություն կամ գրառումների անճշտություն կա՝
-
այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է կատարվի տվյալների փոփոխությունը կամ ուղղումը, գրառումների անճշտության վերացումը և դրա պատճենը։
Վճարման չափը և կարգը
Անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 65,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Վճարումը հնարավոր է կատարել նաև ՀՀ դրամով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Նոր անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 2-3 ամիսների ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության՝ 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11