ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Գրանցել բնակարանի սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում

Բնակարանի վաճառքից հետո բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գնորդի անունով ձևակերպելու համար անհրաժեշտ է դիմել Կադաստրի կոմիտե։

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
26,000 - 151,000 դրամ
Տրամադրման տևողությունը
4 աշխատանքային օր

Բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման համար գնորդը և վաճառողը պետք է ֆիզիկապես դիմում ներկայացնեն Կադաստրի կոմիտեի ցանկացած սպասարկման գրասենյակում (անկախ գույքի գտնվելու վայրից)։

Ներկայացվող պահանջները

Հիպոթեքային վարկով ձեռք բերված բնակարանի դեպքում իրավունքի պետական գրանցումը տեղի է ունենում միայն շենքի ավարտական ակտի հանձնումից հետո։

Անհրաժեշտ փաստաթղթերը

Բնակարանի սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ (լիազորված անձի դեպքում՝ նաև լիազորագիր),
  • բնակարանի վաճառքի պայմանագիրը,
  • բնակարանի արժեքի վճարման անդորրագիրը,
  • անշարժ գույքի գնման իրավունքի վկայականը,
  • սեփականության իրավունքի պետական գրանցման համար կատարված վճարման անդորրագիրը։

Վճարման չափը և կարգը

Բնակարանի սեփականության իրավունքի գրանցման համար գանձվում է պետական գրանցման ծառայության վճար՝ 25,000 դրամ, պետական տուրքի վճար՝ 1,000 դրամ։ Իրավունքի վկայականը տրամադրվում է 4 աշխատանքային օրվա ընթացքում։

Դիմողի ցանկությամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման պետական գրանցումը կարող է կատարվել նաև արագացված կարգով․

  • 50,000 դրամ՝ 3 աշխատանքային օրում,
  • 75,000 դրամ՝ 2 աշխատանքային օրում,
  • 150,000 դրամ՝ 2 ժամում։

Տրամադրման կարգը և ժամկետը

  • Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը ներկայացնելուց հետո 4 աշխատանքային օրվա ընթացքում։
  • Ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը մուտքագրվում են դիմողի ներկայությամբ և գրանցվում են դիմումների հաշվառման մատյանում, որից հետո դիմողին տրամադրվում է ստացական՝ նշելով դիմումի մուտքագրման օրը, ժամը, րոպեն, մուտքի համարը, դիմողի տվյալները, դիմումով ներկայացվող պահանջը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկը:
  • Դիմողին տրամադրվում է նաև դիմումի մուտքագրման «բանալի» և գաղտնաբառ, որոնցով նա հնարավորություն ունի Կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջում հետևելու դիմումի ընթացքին:

Հղում օրենսդրությանը

  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար`
(+374) 060 47-42-05

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր