ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Կնքել բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիր

Բանկում հիպոթեքային վարկի պայմանագիրը հաստատելուց հետո նոտարի մոտ կնքվում է բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր։

Պայմանագիրը կնքել հնարավոր է միայն ֆիզիկապես նոտարի գրասենյակ կողմերի այցելության միջոցով։   

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
10,000-12,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիրը ստորագրելու համար անհրաժեշտ է բանկի և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ նրանց կողմից պատրաստած փաստաթղթերի փաթեթով և անձնագրերով այցելել նոտարի գրասենյակ (այցը կարող եք ամրագրել նախապես գրասենյակ զանգահարելով՝ հերթերից խուսափելու համար)։


Պայմանագրի կողմերն են՝ գնորդը, կառուցապատողը և վարկառուն։


Նոտարի գրասենյակում կնքվում է եռակողմ պայմանագիր։ Գնորդը ձեռք է բերում անշարժ գույքը գնելու իրավունք՝ որպես սեփականություն գնորդին կառուցապատման ավարտից հետո հանձնվելու պայմանով՝ ըստ պայմանագրով սահմանվող ժամկետների։ 


Պայմանագրում նշվում են՝

  • կողմերի անձնական տվյալները,
  • կառուցվող շենքի մասին տվյալներ,
  • կողմերի իրավունքներն ու պարտականությունները,
  • վաճառքի գինը և վճարման կարգը,
  • շինարարության ավարտի և ուշացման հնարավոր ժամկետը, այն տույժի ձևը, որը կարող է կրել կառուցապատողը ժամկետների խախտման պարագայում,
  • անշարժ գույքի վիճակը գնորդին հանձնելու պահին (ներքին պատերի բաժանում, լուսամուտների դռների տեղադրում, կոմունիկացիաների մոնտաժում և այլն)։ 


Պայմանագրին պարտադիր կցվում է կառուցվող շինության հատակագիծը, ստորագրում են 3 կողմերը, վավերացնում է նոտարը։

 

Ուշադրություն

Բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիրը կնքելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում պարտադիր պետք է դիմել Կադաստրի պետական կոմիտե՝ գնման իրավունքը գրանցելու նպատակով։  

 

Ծառայության գծով աջակցության համար՝
Հեռախոսահամար` +(374) 10 555772
 
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ նոտարական պալատ
Այս էջը օգտակա՞ր էր