ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու հայտ

Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության լիցենզավորման ենթակա են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերումը, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացումը, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցումը:
Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
50.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում

Ծառայության մասին

Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության լիցենզավորման ենթակա են կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ բնակչությանը խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, պալիատիվ, դեղորայքային օգնության ցուցաբերումը, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացումը, հարբժշկական և ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցումը:

Ինչպես դիմել

Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի անվամբ սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից տրված՝ գործունեության համար նախատեսված հայտատուի անվամբ տարածքի հատակագծի պատճենները, բացառությամբ կալանավորված անձանց և դատապարտյալներին բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ստանալու համար դիմած պետական ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող հայտատուների, որոնց դեպքում ներկայացվում է արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարության կողմից համապատասխան տարածքների առկայության վերաբերյալ տեղեկանք, բացառությամբ բժշկական օգնության և սպասարկման միայն շարժական տեսակով գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար դիմած անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց:

Պետական տուրք

Բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար պետական տուրքը գանձվում է տարեկան 50.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝  900005016614):

Իրավական ակտեր

Դեղատնային գործունեության լիցենզավորման հարաբերությունները կարգավորող իրավական ակտերն են՝
  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
  • «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը,
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
  • ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867-Ն որոշումը,
  • ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր