Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ սպանդանոցային ծառայությունների մատուցման աջակցություն
Ծրագրի շրջանակներում ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է փոխհատուցում ՀՀ պետական բյուջե վճարված ԱԱՀ-ի գումարի 75%-ի չափով։
Ծրագրի նպատակն է խրախուսել սպանդանոցային սպանդը, ստեղծել հավասար մրցակցային պայմաններ և ազգաբնակչության համար ապահովել որակյալ ու անվտանգ մսամթերքի մատակարարումներ։
Աջակցությանը էլեկտրոնային փոստի միջոցով դիմելու համար անհրաժեշտ է նշված փաստաթղթերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Ներկայացվող պահանջները
Աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է՝
- լինել ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր,
- գնել գյուղատնտեսական կենդանիներ ֆերմերային տնտեսությունից և ֆիզիկական անձից,
- իրականացնել սպանդանոցային սպանդ և իրացնել մսեղիք,
- աջակցության տրամադրման նպատակով Էկոնոմիկայի նախարարություն դիմումի ներկայացման նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունենալ չվճարված հարկեր,
- դիմումի ներկայացման պահին նախորդող 12 ամիսների, իսկ 12 ամսից պակաս ժամկետով ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) վճարող համարվելու դեպքում՝ այդ ամիսների համար ներկայացրած լինել ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ (հաշվետվություններ)։
Պահանջվող փաստաթղթեր
Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել՝
- դիմում,
- խոշոր եղջերավոր կենդանիների գնման համար ստացված՝ վաճառքը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա կազմված տեղեկանք։ Ընդ որում՝ առաջին անգամ դիմում ներկայացնելու դեպքում այս տեղեկանքը ներկայացվում է նախորդող 3 ամիսների համար, իսկ ամեն հաջորդ անգամ դիմելու դեպքում՝ դիմումի ներկայացմանը նախորդող 1 ամսվա համար,
- դիմումի ներկայացման ամսին նախորդող ամսվա ընթացքում խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման հարկային հաշիվների հիման վրա կազմված տեղեկանք,
- խոշոր եղջերավոր կենդանիների տեղափոխման անասնաբուժական վկայականների պատճենները,
- տնտեսավարողի հիմնադիր կամ ավելի քան 10% բաժնետոմս ունեցող բաժնետեր հանդիսացող անձանց և նրանց ընտանիքի անդամների անուններն ու ազգանունները։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը մուտքագրվելու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրություն։
Ուսումնասիրության դրական պատասխանի դեպքում տնտեսվարողի և Էկոնոմիկայի նախարարության միջև կնքվում է աջակցության տրամադրման պայմանագիր և 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարողին։
Ուշադրություն
Աջակցության ստացման դիմումը անհրաժեշտ է ներկայացնել մինչև տվյալ ամսվա գործունեությանը հաջորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ։
Ծրագիրը գործում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2024 թվականի օգոստոսի 1-ի N 1176-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 11 59-71-45
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
09:00-18:00
(+374) 11 59-71-45