ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ներկայացնել ներմուծման կամ արտահանման հայտարարագիր

Հայաստան ապրանքներ ներմուծելու կամ Հայաստանից ապրանքներ արտահանելու համար հարկային մարմնի հաշվետությունների ներկայացման էլեկտրոնային հարթակում Դուք պետք է ներկայացնեք ներմուծման կամ արտահանման հայտարարագրեր։

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
մինչև 15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Ներմուծման կամ արտահանման հայտարարագիր ներկայացնելու համար պետք է ունենալ՝ 

  • թվային ստորագրություն,
  • նույնականացման քարտ, 
  • նույնականացման քարտ կարդացող սարք։


Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։


Դիմելու համար անհրաժեշտ է՝ 

  • այցելել taxservice.am կայք, 
  • գրանցվել, իսկ գրանցված լինելու դեպքում՝ մուտք գործել անձնական էջ, 
  • ընտրել «Անձնական գրասենյակ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է նախ ստեղծել նոր գործարք, որից հետո հնարավոր կլինի ստեղծել նաև հայտարարագիր կամ այլ փաստաթուղթ տվյալ գործարքի շրջանակում։
  • Պետք է ընտրել «ԵՏՄ գործարքների դարան», այնուհետև՝ «Ստեղծել նոր գործարք» կոճակները,  
  • բացված ձևում ընտրել գործարքի տեսակը՝ «արտահանում» կամ «ներմուծում», լրացնել ամսաթիվը, գործընկեր երկիրը, ձևակերպման տեսակը, 
  • պահանջվող դաշտերը լրացնելու հետո սեղմել «ստեղծել» կոճակը,
  • համակարգը կգեներացնի գործարքի եզակի համարը և կբեռնի նոր էջը,
  • լրացնել «Գործարքի մանրամասներ» բաժնի դաշտերը, որտեղ ինքնաշխատ կերպով կնշվեն նաև ակցիզային հարկի, բնապահպանական վճարի, ԱԱՀ-ի մասին տվյալները։ 
  • «Պահպանել» հրահանգը սեղմելով՝ սխալներ չհայտնաբերելու դեպքում գործարքը կհայտնվի ԵՏՄ փաստաթղթերի դարանում՝ «Նոր» կարգավիճակով, 
  • այս քայլով ակտիվացած «Փաստաթղթեր» բաժնում կերևան «Ստեղծել ներմուծման
    հայտարարագիր», «Ստեղծել ներմուծման հայտարարություն», «Ստեղծել ԱԱՀ
    հետաձգման դադարեցման հայտարարություն հրահանգները»,
  • պետք է ընտրել «Ներմուծման հայտարարագիրը», լրացնել անհրաժեշտ տվյալները, որից հետո համակարգը կպահպանի այն գործարքի «Փաստաթղթեր» հատվածում՝ վերագրելով «Անավարտ» կամ «Լրացված»,
  • եթե սխալ չկա, համակարգը ներմուծման հայտարարագիրը կգրանցի ԵՏՄ գործարքների դարանում՝ «Լրացված» կարգավիճակով:


Զուգահեռ կգեներացվի PDF ձևաչափի փաստաթուղթ` էլեկտրոնային ստորագրման համար, որն անհրաժեշտ է բեռնել, ստորագրել և կրկին վերբեռնել համակարգիչ և սեղմել «Պատրաստ է ուղարկման» հրահանգը։

Այնուհետև համակարգը հայտարարագրին տալիս է «Վավեր» կարգավիճակ և լրացնում «ներկայացման ամսաթիվը» դաշտը՝ վերցնելով այն օրը, երբ հայտարարագիրը հանձնվել է ՊԵԿ: 


Հղում օրենսդրությանը՝ 

  • ՀՀ մաքսային օրենսգիրք
  • ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թ.-ի դեկտեմբերի 18-ի N 424-Ն որոշում
Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
08000 1008
(+374 60) 84-44-44

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր