ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիայի տրամադրում

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
3000-1000000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

 1Անձը միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու համար կոմիտե է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը:
2 Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) պետական տուրքի վճարման անդորրագիրը
բ) տվյալ հրապարակի վրա կառուցվելիք միջուկային տեղակայանքի նախագծի ընդհանուր նկարագիրը
գ) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման որակի ապահովման ծրագիրը.
դ) միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների և ազդակիր համայնքի բնակչության հետ հասարակական քննարկումների արդյունքները.
ե) հրապարակի ընտրմանը ներգրավված կազմակերպությունների ցանկը, դրանց կանոնադրությունների պատճենները և հայտատուի ու այդ կազմակերպությունների՝ հրապարակի ընտրման համար աշխատողների անհրաժեշտ մասնագիտական որակավորման վերաբերյալ տեղեկատվություն և տեխնիկական ու ծրագրային միջոցների առկայությունը հավաստող փաստաթղթերը:

Վճարման չափը

· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
1000,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի  վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
· Նպատակը
Լիցենզիայի տրամադրում  այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
500,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005167169
 
 
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում  
(պետական տուրք նախատեսված չէ)

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է՝
ա) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում:
բ) լիցենզիայի  տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 080002020, +(374) 10 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 10 543991, +(374) 10 543995
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր