Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գնահատման և փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների
Ստորև ներկայացված է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննությոան ենթակա գործունեության տեսակների ցանկը՝
Ա կատեգորիա
Էներգետիկայի բնագավառում`
-
ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտների հրապարակի ընտրությունը, կառուցումը, շահագործումը և շահագործումից հանումը (ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեսված գերեզմանոցների դեպքում՝ փակումը),
-
կայանքներ՝ ճառագայթահար միջուկային վառելիքի վերամշակման համար,
-
կայանքներ՝ միջուկային վառելիքի արտադրության կամ հարստացման համար,
-
կայանքներ՝ ճառագայթահարված միջուկային վառելիքի կամ բարձր ռադիոակտիվություն ունեցող թափոնների վերամշակման համար,
-
կայանքներ՝ ճառագայթահարված միջուկային վառելիքի վերջնական հեռացման համար,
-
կայանքներ՝ բացառապես ռադիոակտիվ թափոնների վերջնական հեռացման համար,
-
կայանքներ՝ բացառապես ճառագայթահարված միջուկային վառելիքի կամ ռադիոակտիվ թափոնների պահպանման համար (ծրագրավորված ավելի քան 10 տարվա համար) արտադրական օբյեկտի տարածքից դուրս այլ վայրերում,
-
ռադիոակտիվ թափոնների պահեստարաններ և գերեզմանոցներ,
-
ջերմային էլեկտրակայաններ կամ 50 ՄՎտ կամ ավելի ջերմային հզորությամբ այլ այրման համար նախատեսված կայանքներ,
-
50 ՄՎտ և ավելի ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ,
-
1 ՄՎտ և ավելի էլեկտրական հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ,
-
գազիֆիկացիայի կամ գազի հեղուկացման կայանքներ,
-
կոքսի արտադրության վառարաններ,
-
երկրաջերմային ջրերից էներգիայի արտադրություն՝ 8 ՄՎտ և ավելի հզորությամբ,
ընդերքօգտագործման բնագավառում`
- երկրաբանական ուսումնասիրություններ` 1000 գծամետրից ավելի ստորերկրյա լեռնային փորվածքներով կամ 1000 գծամետր խորությունը գերազանցող հորատանցքի հորատման դեպքում,
- մետաղական, այդ թվում՝ ռադիոակտիվ օգտակար հանածոյի արդյունահանում կամ հանքաքարի կամ հանքանյութի վերամշակում կամ արդյունահանման համալիրի (այդ թվում՝ պոչամբարների) կառուցում,
- ընդերքօգտագործման վտանգավոր թափոնների վերամշակում,
- նավթամշակման կամ գազամշակման գործարաններ,
- նավթի կամ գազի արդյունահանում կամ հում նավթի կամ բնական գազի վերամշակում,
- նավթի կամ գազի կամ արտադրության թափոնների կամ թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի պահման համար ստորերկրյա կառույցների ստեղծում,
- ստորերկրյա տրանսպորտային ուղիների կամ կառույցների ստեղծում,
- մետաղական օգտակար հանածոների հանքարդյունահանման համալիրի վերջնական փակում,
- ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում կամ հանքանյութի վերամշակում՝ օրական 30 խմ և ավելի,
քիմիական արդյունաբերության բնագավառում՝
- կաուչուկի կամ ռետինատեխնիկական իրերի արտադրություն կամ վերամշակում,
- նավթի կամ նավթամթերքների արտադրություն կամ վերամշակում,
- մազութի, գուդրոնի, բիտումի արտադրություն կամ վերամշակում,
- պայթուցիկների արտադրություն,
- անօրգանական թթուների կամ ալկալիների կամ անօրգանական այլ նյութերի կամ միացությունների արտադրություն,
- օրգանական կամ անօրգանական նյութերի կամ դրանց խառնուրդների արտադրություն կամ վերամշակում,
- թունաքիմիկատների կամ ագրոքիմիկատների արտադրություն,
- կենցաղային քիմիայի (լվացող, մաքրող կամ այլ նյութերի) արտադրություն` ամսական 50 տոննա և ավելի,
- էթիլ սպիրտի արտադրություն,
- քիմիական արտադրության կայանքներ, որտեղ քիմիական կամ կենսաբանական գործընթացներն օգտագործվում են կերերի սպիտակուցային հավելումների, ֆերմենտների և այլ սպիտակուցային նյութերի արտադրության համար,
- կայանքներ՝ ածխածնի (բնական կոքսի) կամ էլեկտրագրաֆիտի արտադրության համար՝ այրման կամ գրաֆիտիզացիայի միջոցով,
- գազային կամ նավթային կամ նավթաքիմիական կամ քիմիական նյութերի 5 000 տոննա և ավելի տարողության պահեստներ,
դեղագործական արտադրության բնագավառում`
- քիմիական կամ կենսաբանական պրոցեսների օգտագործմամբ դեղանյութերի արդյունաբերական արտադրություն,
մետաղների արտադրության և վերամշակման բնագավառում՝
- մետաղական հանքանյութերի (ներառյալ սուլֆիդային կամ օքսիդացված հանքանյութերի) թրծում և ագլոմերացիա,
- հանքանյութից կամ խտանյութից կամ երկրորդային հումքային նյութերից գունավոր, ազնիվ, հազվագյուտ, սև մետաղների կամ դրանց համաձուլվածքների արտադրություն կամ վերամշակում կամ ժամում 2 տոննա մեծությունը գերազանցող քանակով պաշտպանիչ մետաղական ծածկույթների փչում անմշակ պողպատի մատուցմամբ,
- գունավոր մետաղների մշակում, ներառյալ լեգիրացումը, արտադրատեսակների ռեկուպերացիան (զտում, ձուլածագործական արտադրություն և այլն),
- վերամշակված թուջի կամ պողպատի արտադրություն (առաջնային կամ երկրորդային ձուլում), ներառյալ անընդհատ հոսքով ձուլումը, որը գերազանցում է ժամում 2.5 տոննա հզորությունը,
- մետաղների կամ պլաստիկ նյութերի մակերեսային մշակում` էլեկտրոլիտիկ կամ քիմիական պրոցեսների օգտագործմամբ` 30 խմ և ավելի ծավալով ավազաններում,
թափոնների գործածության բնագավառում՝
- վտանգավոր թափոնների հավաքում, պահում, օգտահանում, մշակում (բացառությամբ կոշտ կենցաղային, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների, շինարարական թափոնների տեսակավորման կամ մեխանիկական եղանակով տարանջատման), վերամշակում, վնասազերծում, տեղադրում կամ թաղում,
- 15 000 և ավելի բնակչության սպասարկման համար կամ օրական 10 տոննա և ավելի աղբ ընդունող աղբավայրերի կառուցում կամ շահագործում կամ կենցաղային թափոնների վերամշակում,
- ոչ վտանգավոր թափոնների համար նախատեսված փոխանցման կայաններ կամ աղբավայրեր՝ օրական 50 տոննան գերազանցող հզորությամբ,
- աղբավայր, որտեղ թափվում է օրական ավելի քան 10 տոննա աղբ, կամ ընդհանուր ծավալը գերազանցում է 25 000 տոննան, բացառությամբ ոչ վտանգավոր թափոնների համար նախատեսված աղբավայրի,
- թափոնների տեղադրման օբյեկտների կառուցում,
- պլաստիկ նյութերի վերամշակում՝ քիմիական հատկությունների փոփոխմամբ,
շինանյութի արդյունաբերության բնագավառում՝
- ցեմենտի կամ կլինկերի կամ կրի կամ գաջի արտադրություն` օրական 100 տոննա և ավելի,
- հանքանյութի հալեցում` օրական 20 տոննա և ավելի, ներառյալ հանքային մանրաթելի արտադրությունը,
- թրծման միջոցով կերամիկական արտադրատեսակների, այդ թվում` տանիքի կղմինդրի կամ աղյուսի կամ հրակայուն աղյուսի կամ կերամիկական սալիկի կամ քարե կերամիկայի կամ ճենապակե իրերի արտադրություն` օրական 30 տոննա և ավելի, կամ 4 խմ հզորությունը գերազանցող թրծման վառարաններ, որոնց շարման խտությունը գերազանցում է 300 կգ/մ խորանարդ մեծությունը,
- ապակու կամ ապակաթելի կամ ապակյա իրերի արտադրություն` օրական 20 տոննա և ավելի,
- 80 տ/ժ և ավելի արտադրողականությամբ ասֆալտի կամ 80 խմ/ժ և ավելի արտադրողականությամբ բետոնի ստացիոնար արտադրություն,
- ասբեստի կամ ասբեստ պարունակող նյութերի արտադրություն,
թեթև արդյունաբերության բնագավառում՝
- բնական կաշվի արտադրություն կամ քիմիական վերամշակում` օրական 10 տոննա և ավելի, արհեստական կաշվի (այդ թվում` սինթետիկ) արտադրություն` ամսական 30000 քառ. դեցիմետր և ավելի,
- կայանքներ՝ մանրաթելի կամ տեքստիլի նախնական վերամշակման (այնպիսի գործողություններ, ինչպիսիք են լվացումը, սպիտակեցումը, մերսերիզացիան) կամ ներկման համար, որտեղ մշակվող նյութերի ծավալը գերազանցում է օրական 10 տոննան,
- նյութերի, առարկաների կամ արտադրատեսակների մակերեսային մշակում` օրգանական լուծիչների օգտագործմամբ, մասնավորապես կայանքներ՝ հարդարման, տպագրման, ծածկույթի, յուղազրկման, ջրամեկուսացման, ստանդարտացման, ներկման, մաքրման կամ ներծծման համար, որոնց օրական հզորությունը գերազանցում է 150 կգ-ը մեկ ժամում կամ տարեկան՝ 200 տոննան,
սանիտարատեխնիկական կառուցվածքների բնագավառում՝
- գերեզմանոցներ կամ դիակիզարաններ կամ դիահերձարաններ, պաթոլոգիաանատոմիկներ կամ դիարաններ,
- կենդանիների դիակիզում կամ թաղում կամ սպանդանոցներ` օրական 20 տոննա և ավելի հզորությամբ,
ենթակառուցվածքների բնագավառում՝
- օդանավակայաններ՝ 2100 մ թռիչքուղու երկարությամբ և ավելի,
- էլեկտրահաղորդման գծեր` 15 կմ և ավելի երկարությամբ կամ 220 կՎ և ավելի լարման,
- չորս և ավելի երթևեկելի գոտի ունեցող նոր ճանապարհների կառուցում կամ վերակառուցում կամ երկու կամ պակաս երթևեկելի գոտի ունեցող ճանապարհների ընդլայնում չորս և ավելի երթևեկելի գոտի ստանալու նպատակով, եթե համապատասխան հատվածն ունի 10 կմ և ավելի անընդհատ երկարություն,
- 500 մետր և ավելի երկարությամբ թունելների կամ մետրոպոլիտենի կամ երկաթուղիների կառուցում կամ 25 տոննա և ավելի բեռնատարողությամբ կամուրջների կառուցում,
- 300 մմ և ավելի տրամագծով, 20 կմ և ավելի երկարությամբ գազի կամ նավթի կամ քիմիական նյութերի խողովակաշարեր,
- գերհզոր հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտների տեղակայում: Սույն օրենքի իմաստով՝ գերհզոր հաղորդող ռադիոտեխնիկական օբյեկտներ են համարվում այն օբյեկտները, որոնց տեղադրված ալեհավաքի ուղղորդված գործողության գործակիցը 5-ից ավելի է, կամ առավելագույն հզորությունը գերազանցում է ներքոհիշյալ մակարդակները՝
- 900 Վտ՝ 30 կՀց-3 ՄՀց հաճախականության տիրույթում,
- 500 Վտ՝ 3-30 ՄՀց հաճախականության տիրույթում,
- 25 Վտ՝ 30 ՄՀց-300 ԳՀց հաճախականության տիրույթում,
ջրային տնտեսության բնագավառում՝
- ջրամբարներ կամ արհեստական լճեր կամ ջրավազաններ` 3 մլն խմ և ավելի,
- կենցաղային կեղտաջրերի մաքրման կայաններ` 50 000 և ավելի բնակչի համարժեք հզորությամբ,
- արտադրական կեղտաջրերի մաքրման կայաններ,
- ստորերկրյա ջրերի արդյունահանման կամ ստորգետնյա ջրերի արհեստական համալրման համակարգեր, երբ արդյունահանվող կամ վերհամալրվող ջրի տարեկան ծավալը համարժեք է 5 միլիոն խորանարդ մետրին կամ գերազանցում է դրան,
- ստորերկրյա քաղցրահամ ջրերի արդյունահանում՝ ձեռնարկատիրական նպատակներով,
քաղաքաշինության բնագավառում՝
- հակասողանքային կամ հակասահքային կամ հակասելավային միջոցառումներ` 10 հա և ավելի տարածքների համար,
գյուղատնտեսության բնագավառում`
- կաթի վերամշակման, կաթնամթերքի արտադրության գործարաններ` օրական 200 տոննա և ավելի արտադրական հզորությամբ,
- ձկնաբուծական տնտեսություններ՝ 400 լիտր/վայրկյան և ավելի ջրառի դեպքում (մեկ տնտեսության համար),
- թռչնաբուծական տնտեսություններ` 20000 առանձնյակից ավելի,
- խոզաբուծական տնտեսություններ` 1000 գլուխ և ավելի կամ 350 տեղ և ավելի մայր խոզերի համար,
փայտի և թղթի արդյունաբերության բնագավառում`
- թղթի արտադրության համար փայտանյութի, թղթի կամ ստվարաթղթի արտադրություն` օրական 20 տոննա և ավելի ծավալով,
- փայտանյութից ցելյուլոզի կամ նման մանրաթելային նյութերի արտադրություն,
սննդի արդյունաբերության բնագավառում`
- համակցված կերերի արտադրություն` օրական 50 տոննա և ավելի,
- ծխախոտի արտադրություն կամ վերամշակում` օրական 0.5 տոննա և ավելի։
Բ կատեգորիա
Էներգետիկայի բնագավառում՝
- կենսագազի կամ կենսագազով էներգիայի արտադրություն՝ 1 ՄՎտ և ավելի հզորությամբ,
- հիդրոէլեկտրակայաններ` մինչև 1 ՄՎտ հզորությամբ,
- հողմաէլեկտրակայաններ՝ 5 ՄՎտ և ավելի ընդհանուր հզորությամբ, արևային էլեկտրակայաններ՝ 3 հա և ավելի տարածք զբաղեցնող կամ լողացող արևային կայանքներ,
- երկրաջերմային ջրերից էներգիայի արտադրություն՝ մինչև 8 ՄՎտ հզորությամբ,
- 1 ՄՎտ-ից մինչև 50 ՄՎտ ջերմային հզորությամբ այրման համար նախատեսված կայանքներ, բացառությամբ ջերմային էլեկտրակայանների,
- 1 ՄՎտ-ից մինչև 50 ՄՎտ ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ,
ընդերքօգտագործման բնագավառում՝
- երկրաբանական ուսումնասիրություններ,
- ոչ մետաղական օգտակար հանածոների հանքերի վերջնական փակում,
- ընդերքօգտագործման ոչ վտանգավոր թափոնների վերամշակում,
- հանքային ջրերի հանքավայրերի վերջնական փակում,
- հանքային ջրերի հանքավայրերի շահագործում՝ ձեռնարկատիրական նպատակով,
- ոչ մետաղական օգտակար հանածոյի վերամշակում՝ օրական 8-ից մինչև 30 խմ,
ջրային տնտեսության կամ հողերի մելիորացիայի բնագավառում՝
- ջրամբարներ կամ արհեստական լճեր կամ ջրավազաններ` 500 000-ից մինչև 3 մլն խմ,
- ջրային ավազանների միջև ջրի հոսքի տեղափոխման աշխատանքներ, երբ այդպիսի տեղափոխումն ուղղված է ջրի հնարավոր պակասը կանխելուն, և տեղափոխվող ջրի տարեկան ծավալը գերազանցում է 100 մլն խմ-ն, բացառությամբ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքով հաստատված ծրագրի 6.1-ին կետով նախատեսված դեպքերի, կամ գետերի ավազանների միջև ջրային ռեսուրսների տեղափոխման հետ կապված բոլոր այլ տեսակի աշխատանքներ, երբ ջրի վերցման միջին բազմամյա հոսքը գերազանցում է տարեկան 2 000 միլիոն խմ-ն, երբ տեղափոխվող ջրի ծավալը գերազանցում է այդ հոսքի 5%-ը։ Այս երկու դեպքերում էլ բացառվում է խմելու ջրի հոսքի տեղափոխումը,
- կենցաղային կեղտաջրերի մաքրման կայաններ` 3 000-ից մինչև 50 000 բնակչի համարժեք հզորությամբ,
- ենթակառուցվածքների կառուցում` վարարումներից, ճահճացումից պաշտպանելու նպատակով,
- աղակալված հողերի աղազերծում քիմիական լուծույթներով,
- չորացնող կամ կոլեկտորադրենաժային համակարգեր` 5 կմ և ավելի երկարությամբ,
գյուղատնտեսության բնագավառում՝
- ձկնաբուծական տնտեսություններ` տարեկան 100 տոննա և ավելի արտադրողականությամբ, եթե տնտեսության ջրօգտագործումը չի գերազանցում 400 լիտր/վայրկյանը,
- ոչխարաբուծական տնտեսություններ` 500 գլուխ և ավելի,
- անասնաբուծական (խոշոր եղջերավոր) տնտեսություններ՝ 1000 գլուխ և ավելի․
- անտառային տնտեսության բնագավառում`
- անտառահատում՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողերում, բացառությամբ անտառկառավարման կամ բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պլաններով նախատեսված անտառահատումների,
- անտառապատում, բացառությամբ անտառային հողերի,
ենթակառուցվածքների բնագավառում՝
- էլեկտրահաղորդման գծերի կառուցում` 5 կմ-ից մինչև 15 կմ երկարությամբ կամ 110 կՎ-ից մինչև 500 կՎ լարման՝ 500 մ-ից ավելի երկարությամբ,
- բենզալցակայաններ կամ հեղուկ վառելիքի լցակայան, գազալցակայաններ` 5 խմ և ավելի տարողությամբ կամ ավտոգազալիցքավորման ճնշակայաններ,
- ավտոմայրուղիների և արագընթաց ճանապարհների կառուցում՝ 1 կմ-ից ավելի անընդհատ երկարությամբ,
- 300 մմ և ավելի տրամագծով և 1 կմ և ավելի երկարությամբ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգեր կամ մայր ջրանցքներ,
- 300 մմ և ավելի տրամագծով և 20 կմ և ավելի երկարությամբ խողովակաշարեր` օպտիկամանրաթելային մալուխների համար,
սննդի արդյունաբերության բնագավառում՝
- սննդամթերք ստանալու համար կենդանական հումքի (բացի կաթից) մշակում և վերամշակում՝ արտադրական հզորությունն օրական 75 տոննան գերազանցելու դեպքում,
- սննդամթերք ստանալու համար բուսական հումքի մշակում և վերամշակում՝ արտադրական հզորությունն օրական 300 տոննան (եռամսյակային միջին ցուցանիշը) գերազանցելու դեպքում,
- շաքարի կամ շաքարավազի արտադրություն՝ օրական 10 տոննա և ավելի,
- գարեջրի արտադրություն` օրական 1000 դեկալիտր և ավելի,
- կաթի վերամշակման և կաթնամթերքի արտադրություն՝ օրական 100-ից մինչև 200 տոննա արտադրական հզորությամբ,
- կենդանական կամ բուսական յուղերի ու ճարպի արտադրություն` օրական 5 տոննա և ավելի,
- ձկնամթերքի արտադրություն կամ վերամշակում, որոնց պատրաստի արտադրանք արտադրելու հզորությունը գերազանցում է օրական 30 տոննան,
քաղաքաշինության բնագավառում՝
- քաղաքաշինական գործունեության օբյեկտների կառուցում՝ 1500 քմ և ավելի վերգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով կամ 2000 քմ և ավելի ստորգետնյա ամենամեծ կառուցապատման մակերեսով,
- քաղաքաշինական գործունեության օբյեկտների կառուցում՝ 15000 քմ և ավելի ընդհանուր կառուցապատման մակերեսով, ներառյալ բոլոր հարկերի, այդ թվում՝ ստորգետնյա հարկերի մակերեսները, բարեկարգման անջրանցիկ տարածքի մակերեսները,
- բարեկարգում՝ 1000 քմ և ավելի անջրանցիկ մակերեսի դեպքում,
ռեկրեացիայի և զբոսաշրջության բնագավառներում՝
- դահուկուղիներ, ճոպանուղիներ, զիփլայն (ճախրուղի) և հարակից ենթակառուցվածքներ,
շինանյութի արդյունաբերության բնագավառում՝
- 30-ից մինչև 80 տ/ժ արտադրողականությամբ ասֆալտի կամ 30-ից մինչև 80 խմ/ժ արտադրողականությամբ բետոնի ստացիոնար արտադրություն,
- ցեմենտի կամ կրի կամ գաջի արտադրություն` օրական մինչև 100 տոննա,
թափոնների գործածության բնագավառում՝
- մինչև 15 000 բնակչության սպասարկման համար կամ օրական մինչև 10 տոննա աղբ ընդունող աղբավայրերի կառուցում կամ շահագործում, որոնց ընդհանուր ծավալը չի գերազանցում 25000 տոննան,
- կոշտ կենցաղային, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների, շինարարական թափոնների տեսակավորման հետ կապված տնտեսական գործունեություն,
- ոչ վտանգավոր թափոնների օգտահանում, մշակում, վերամշակում, այրում՝ օրական 1 տոննան գերազանցող քանակությամբ: