ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Դիմել արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծելու համար

Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մշտական բնակության տեղափոխվելիս ապրանքները կարող են ներմուծել արտոնյալ պայմաններով՝ առանց մաքսային վճարների։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
10 աշխատանքային օր

Արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծելու համար անհրաժեշտ է․

  • ուղարկել դիմում Պետական Եկամուտների Կոմիտեի [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին,

  • կցել անհրաժեշտ փաստաթղթերը։

Պահանջվող փաստաթղթերը

Արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության պետի անունով,

  • մանրամասն գույքագրում՝ ապրանքների անվանման, քաշի, քանակի մասին՝ ներառյալ արժեքները (ապրանքների ցուցակ, հաշիվ-ապրանքագիր),

  • անձնագրի պատճենը կամ ՀՀ-ում մշտական բնակության իրավունքը հաստատող փաստաթուղթը՝ կացության քարտ, կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը,

  • օտարերկրյա (ելքի) պետությունում մշտական բնակության փաստը հաստատող փաստաթուղթը (անձնագիր, կացության քարտ),

  • բեռնափոխադրող ընկերության հետ կնքված գույքի տեղափոխության պայմանագրի և վճարման անդորրագիրը,

  • օտարերկրյա (ելքի) պետության լիազոր մարմնի կողմից տրամադրած՝ տրանսպորտային միջոցի՝ ֆիզիկական անձի անունով գրանցման և սեփականության փաստը հաստատող փաստաթղթերը,

  • Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ` ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից։

Դիմումի հաստատման ժամկետը

Արտոնյալ պայմաններով ապրանքներ ներմուծելու դիմումը հաստատվում կամ մերժվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Դիմումի հաստատման կամ մերժման ծանուցումը ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեին։

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Այս ծառայությունից հնարավոր է օգտվել նաև այլ եղանակներով։

Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ժամանակ և ռեսուրսներ պահանջվել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր