ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին գրանցում կատարելու համար փաստաթղթերի կազմում

ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Իրավաբանական անձանց պետական գրանցման, քաղաքացիական կացության ակտերի գրանցման եվ ապոստիլ դնելու, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման հետ կապված լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը եվ վճարների չափերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 860-ն որոշման սահմանված կարգով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից իրականացվում է` իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին գրանցում կատարելու համար պահանջվող փաստաթղթերի հավաքագրում, կազմման ծառայություն
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 15 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում շահագրգիռ անձը լրացնում է դիմում` գրառում ծառայության մատուցման համար անհրաժեշտ տեղեկություններ, տրամադրում անհրաժեշտ փաստաթղթեր, կցում ծառայության մատուցման համար սահմանված չափով վճարման անդորրագիր:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Անձը ծառայությունից օգտվելու համար ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում`
• դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում).
• պահանջվող անձանց անձնագրերի պատճենները.
• արտաբյուջետային վճարման անդորրագիր.

Վճարման եղանակը՝

Անկանխիկ
• Բանկային փոխանցման միջոցով,
• Վճարային տերմինալի միջոցով,
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով.
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ 900013194049
Վճարման չափը՝ 30,000 ՀՀ դրամ
Նպատակ դաշտում նշելով՝
Իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցում կատարելու համար փաստաթղթերի կազմում

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Իրավաբանական անձանց լուծարման գործընթացում գտնվելու մասին պետական գրանցում կատարելու համար փաստաթղթերի կազմման ծառայությունը մերժվում է, եթե`
ա) ներկայացված փաստաթղթերը չեն բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներից.
բ) փաստաթուղթը ներկայացվել է պահանջների խախտմամբ.
գ) գրանցամատյանում առկա է սահմանափակումների մասին գրառում.
Նշված հիմքերով ծառայության մատուցումը մերժվում է անմիջապես` դիմումը տալու պահին.
Ծառայությունը մերժելու դեպքում դիմողին հետ է վերադարձվում ծառայություն մատուցելու համար ներկայացված փաստաթղթերը և վճարման անդորրագիրը:
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր