ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Ստանալ ԼՂ-ից տեղահանված բուժաշխատողի հավաստագիր

Ծրագրի շրջանակում ԼՂ բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վերհանելու և հոգալու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

ԼՂ բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վերհանելու և հոգալու համար կարող են դիմել ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ՝ +37496 144 083 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-19:00-ը:

Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում կարող եք գտնել բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում այս պահին առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվություն, որը պարբերաբար թարմացվում է՝ https://www.moh.am/#1/119:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ ԼՂ-ից բռնի տեղահանված բոլոր բուժաշխատողները։

 

Դիմելու կարգ

 

Բուժաշխատողին անհրաժեշտ է գրանցվել Առողջապահության ազգային ինստիտուտում`

 

  • ֆիզիկապես մոտենալով  Առողջապահության ազգային ինստիտուտ (Կոմիտաս 49/4, 116 սենյակ)
    կամ
  • առցանց դիմելով [email protected] հացսեին` թեմա բաժնում նշելով «Արցախ», որպեսզի մասնագետներն առավել արագ ընթացք տան:

 

Գրանցումից հետո կատարվում է բուժաշխատողի կրթական և զբաղվածության կարիքների գնահատում, այնուհետև տրամադրվում է հավաստագիր, իսկ եթե կա անհրաժեշտություն` բուժաշխատողը կարող է անցնել վերապատրաստում` շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց:

 

Հաշվի առնելով կադրային պահանջարկը, բուժաշխատողին առաջարկվում է համապատասխան աշխատանք:

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում այս պահին առկա թափուր հաստիքների ցանկ։

ՀՀ Առողջապահության նախարարության տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր