ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Ստանալ դեղերի արտադրության լիցենզիա

Դեղերի արտադրությունը դեղերի սերիական թողարկումն է, որն ընդգրկում է հետևյալ արտադրական գործընթացները` ելանյութերի ձեռքբերումը, արտադրական տեխնոլոգիական գործընթացները, որակի հսկումը, փաթեթավորումը (վերափաթեթավորում), պիտակավորումը (վերապիտակավորում), պահպանումը, բացթողումը և հարակից հսկողությունը: 

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր
Ծառայության արժեքը
200,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
30 աշխատանքային օրվա ընթացքում
Դեղերի արտադրության լիցենզիան տրվում է արտադրական գործընթացների առնվազն մեկի իրականացման համար` բացառությամբ առանձնացված ելանյութերի ձեռքբերման, պահպանման և որակի հսկման գործընթացների:

Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը ներկայացվում են առցանց։


Լիցենզիան առցանց ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
  • այցելել https://www.e-gov.am/
  • ընտրել «Լիցենզիաների հայտերի ընդունման համակարգ» բաժինը
  • հետո՝ «Առողջապահության բնագավառ»
  • այնուհետև՝ «Դեղերի արտադրություն»
  • ընտրել հայտատուի տեսակը
  • սեղմել «Լրացնել հայտը» կոճակը
  • հետևելով հրահանգներին՝ լրացնել հայտը
 
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
  • Դեղերի արտադրության կանոնակարգում պարտադիր ներկայացվող տեղեկությունների ցանկը` 2 օրինակից,
  • փորձաքննություն իրականացնող կազմակերպության կողմից տրված դրական փորձագիտական եզրակացություն` հայտավորված գործունեության համար նախատեսված ապրանքների, առարկաների, սարքավորումների վերաբերյալ,
  • լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի և իրավասու մարմնի կողմից հայտատուի անվամբ տրված գործունեության համար նախատեսված տարածքի հատակագծի պատճենները,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Դեղերի արտադրության համար պետական տուրքը գանձվում է տարեկան 200,000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005016630):
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր