Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ թվային նույնականացում
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Շրջակա միջավայր
Ստանալ սիրողական ձկնորսությամբ զբաղվելու իրավունք (կնքել պայմանագիր)
Սիրողական ձկնորսությունnւնն իրականացվում է շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա:
ՀՀ ջրային տարածքներում սիրողական ձկնորսությունն իրականացվում է տարբեր տեսակի ձկնորսական կարթերով (կարթ, սպինինգ և այլ) և խեցգետնորսության համար՝ խեցգետնորսիչներով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
- ացնել նույնականացում և «Դիմորդի էջում» լրացնել պահանջվող տվյալները և դաշտերը,
- ընտրել որսամիջոցի տեսակը (ձկնորսական կարթեր կամ խեցգետնորսիչներ, հնարավոր է ընտրել 2 տեսակը միաժամանակ) և ձկնատեսակը՝ օրական թույլատրված քանակով,
- ստուգել ներկայացված տվյալները, վճարել և հանձնել հայտը։
Ներկայացվող պահանջները
Սիրողական ձկնորսությամբ զբաղվող անձը կարող է․
- միաժամանակ ունենալ երկու որսամիջոց (կարթ)՝ յուրաքանչյուրը ոչ ավելի, քան 2 կեռիկով,
- խեցգետնի որսը իրականացնել առավելագույնը 3 խեցգետնորսիչով՝ մինչև 70սմ տրամագծով և 22 մմ-ից ոչ պակաս ճեղքերով,
- ստորջրյա որսը պետք է իրականացնի մասնագիտական զենքով (լարվող միայն ձեռքի ուժով)՝ հարպունի լայնությունը ոչ ավելի, քան 10սմ,
- ստորջրյա որսի ժամանակ պետք է իրեն ամրացնի հատուկ լողակ (բույ)։
Պահանջվող տվյալները
- մարզ,
- որսամիջոց,
- օգտագործման ժամանակահատված,
- ձկնատեսակի անվանում (տեսակը), քանակ (կգ)։
Վճարման չափը և կարգը
- Թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ պետական տուրք։
- Բացի պետական տուրքից՝ անհրաժեշտ է վճարել նաև ձկորսության համար, որի վճարը կախված է ձկնորսության օրերի քանակից, ձկնատեսակից և քաշից։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Հայտը պետք է ներկայացնել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից սահմանած որսաշրջանի ընթացքում։
- Առցանց կնքված պայմանագիրը հայտատուին տրամադրվում է հայտը ներկայցնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1429-Ն որոշում
- ՀՀ Բնապահպանության՝ նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի N 9-Ն որոշում
- «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենք
- ՀՀ Բնապահպանության նախարարի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի N 33-Ն հրաման
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտերի վերջին տարբերակները)։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 30-09-11
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
(+374 11) 81-85-59
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրացիներ
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
1,000 դրամ
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 30-09-11
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 11) 81-85-59
(+374 11) 81-85-59
Այս էջը օգտակա՞ր էր