ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աշխատանք և զբաղվածություն

Դիմել մասնագետների ներգրավման ծրագրին

Միջոցառման նպատակն է աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների (այսուհետ՝ ԲՈՈՒՄ)։ ԲՈՈՒՄ ներգրաված տնտեսավարողին փոխհատուցվում է մասնագետի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարի 20%-ը (ոչ ավելի քան 1 մլն դրամը և վճարված եկամտային)։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Միջոցառման նպատակն է աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների (այսուհետ՝ ԲՈՈՒՄ)։ ԲՈՈՒՄ ներգրաված տնտեսավարողին փոխհատուցվում է մասնագետի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարի 20%-ը (ոչ ավելի քան 1 մլն դրամը և վճարված եկամտային)։

 

Եթե ԲՈՈՒՄ-ն ունի դոկտորի գիտական աստիճան, ապա փոխհատուցվում է վերջինիս աշխատավարձի և դրան հավասարեցված վճարի 50%-ը (ոչ ավելի քան 1․5 մլն դրամը)։

 

Դոկտորի գիտական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-ի կողմից հայկական ԲՈՒՀ-երում դասավանդելու դեպքում հիմնական աշխատավայրի աշխատավարձի նշյալ փոխհատուցումից բացի, կփոխհատուցվի նաև բարձրագույն ուսումնական հաստատության կողմից վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 70%-ը (ոչ ավելի քան 2 մլն դրամը)։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրի շահառու կարող են դառնալ ՀՀ-ում կամ Արցախում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք աջակցության համար դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են ստորև ներկայացված պահանջներին համապատասխանող բարձր որակավորում ունեցող մասնագետների․

 

Բարձր որակավորում ունեցող մասնագետ է համարվում այն մասնագետը, ով․

 

  • տնտեսավարողի կողմից ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է ՀՀ տարածքից դուրս և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին,
  • ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS համաշխարհային համալսարանների վարկանիշի (QS World University Rankings) առաջատար  չորս հարյուր ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մագիստրոսի և/կամ դոկտորի որակավորում/աստիճան,
  • ունի նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ հետևյալ վարկանիշային կամ ինդեքս թողարկող ընկերությունների կողմից թողարկված վարկանիշի կամ ինդեքսի մաս կազմող ընկերություններում՝ Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia։

 

Դիմելու կարգ

 

  • Տնտեսավարողները իրականացնող մարմին են ներկայացնում դիմում-հայտ (որում ներառվող փաստաթղթերը ներկայացված են կից)
  • նշված փաստաթղթերը և տեղեկությունները միջոցառման պահանջները բավարարելու դեպքում իրականացնող մարմինը ՊԵԿ-ին պաշտոնական գրությամբ ներկայացնում է հարցում, որի արդյունքում ՊԵԿ-ը տրամադրում է տեղեկատվություն եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների, եկամտային հարկի չափի վերաբերյալ տեղեկություններ` ըստ ամիսների,
  • Սույն միջոցառման պահանջները բավարարող դիմում-հայտերի փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմում-հայտում նշված բանկային հաշիվներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում, ընդ որում ԲՈՈՒՄ-ներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների դիմաց և չեն տրամադրվում դիմումին նախորդող շրջանում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների համար։

 

Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար։

 

Փոխհատուցման տրամադրումը մերժվում է, եթե տնտեսավարողի կողմից ներկայացված փաստաթղթերով տրամադրված տեղեկությունները և տվյալները չեն համապատասխանում իրականությանը կամ սույն միջոցառման պահանջներին:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Դիմում-հայտ, որում պարտադիր նշված է ընկերության անվանումը, ՀՎՀՀ-ն, գտնվելու վայրի հասցեն և բանկային տվյալները,
  • վերը նշված պայմանները բավարարող ԲՈՒՀ-երից որևէ մեկի բարձրագույն կրթությունը կամ գիտական աստիճանը հիմնավորող վկայականի բնօրինակը կամ պաշտոնական պատճենը
    և/կամ
    վերը նշված պայմանները բավարարող ընկերություններում աշխատելու հետևյալ հիմքերը`
    - պաշտոնական տեղեկանք նշված ընկերություններից որևէ մեկից, որում պետք է հստակ նշված լինի քանի տարի է տվյալ մասնագետն աշխատել այդ ընկերությունում և ինչ պաշտոններ է զբաղեցրել,
    - մասնագետի նախկին աշխատավայրի ղեկավար անձնակազմից համապատասխան անձի/անձանց անունը, ազգանունը, պաշտոնը, էլ․ հասցեն, հեռախոսահամարը` սույն միջոցառման 3-րդ կետում նշված տեղեկությունները հաստատելու համար,
  • ԲՈՈՒՄ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) պատճենը ՀՀ-ում գտնվող ընկերությունից,
  • ԲՈՈՒՄ-ի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • ԲՈՈՒՄ-ի համաձայնությունը սույն միջոցառման շրջանակներում իրականացնող մարմնի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ՊԵԿ-ի կողմից անձնական տվյալների, այդ թվում՝ աշխատավարձի չափի, վճարված հարկերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցման, ստացման, մշակման վերաբերյալ:
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Էկոնոմիկայի նախարարություն

Էլ․ հասցե՝ [email protected]

Տեղեկատու հեռախոսահամար՝ (+37410) 236774։

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոս՝

+(374 11) 597 206

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր