ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Երթևեկություն, տրանսպորտ և ենթակառուցվածքներ

Ապահովագրել ավտոմեքենան

Ապահովագրական ծառայությունները մատուցվում են մասնավոր ընկերությունների կողմից, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ծառայությունների իր փաթեթն ու սակագները։ Իսկ ոլորտը վերահսկվում է Հայաստանի ապահովագրողների բյուրոյի կողմից։

 

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
Սահմանված չէ
Տրամադրման տևողությունը
30 րոպե

Պայմանագիրը կնքելու համար (ուղեցույցը կարող ես տեսնել այստեղ)․

  • այցելիր ASWA.am,

  • սեղմիր  «Կնքել ԱՊՊԱ պայմանագիր առցանց» կոճակը,

  • բացվող պատուհանում մուտքագրիր ավտոմեքենայիդ հաշվառման համարանիշը և անձդ հաստատող փաստաթղթի համարը (իրավաբանական անձ լինելու դեպքում՝ ՀՎՀՀ-ն),

  • սեղմիր «Որոնում» կոճակը։

 

Այս գործողությունները կատարելուց հետո կբացվի պատուհան, որտեղ ներկայացված կլինեն քո տվյալները։ Այս պատուհանում՝ 

  • մուտքագրիր քո էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,

  • էջի ներքևի աջ անկյունում նշիր, թե ինչ նպատակով ես շահագործում ավտոմեքենադ (անձնական, տաքսի, վարձակալություն կամ առևտրային),

  • «Ներբեռնել փաստաթղթեր» բաժնում կցիր քո անձը հաստատող փաստաթուղթը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և սեղմիր «Հաստատել» կոճակը,

  • սեղմիր «Պահպանել և անցնել պայմանագրի էջ» կոճակը,

  • բացվող էջում ընդհանուր տեղեկությունները ստուգելուց հետո ընտրիր պայմանագրի տևողությունը։ Ի դեպ՝ պայմանագիրը կարող ես կնքել նվազագույնը 3 ամիս, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով։ Այս էջում կտեսնես նաև տեղեկություններ քո Բոնուս-Մալուս դասի մասին,

  • սեղմիր «Պահպանել  և անցնել վճարման էջ» կոճակը,

  • բացվող էջում կտեսնես ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող սակագները․ ընտրիր քեզ հարմար տարբերակը և սեղմիր «Պահպանել  և անցնել վկայագրի էջ» կոճակը։

 

Գործարքն ավարտելու համար․

  • բացվող էջում ներկայացված վճարման պայմաններին ծանոթանալուց հետո սեղմիր «Վճարել և հաստատել» կոճակը,

  • լրացրու բանկային քարտիդ տվյալները և սեղմիր «Վճարել» կոճակը։

 

Վճարումից հետո ԱՊՊԱ պայմանագիրը կուղարկվի քո էլեկտրոնային փոստի հասցեին։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00

Հեռախոսահամար՝

(+374 11) 55 17 55

 

Ծառայությունը մատուցող՝
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
Այս էջը օգտակա՞ր էր