ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ քո կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գրանցվել e-work հարթակում

e-work.am-ը պետական զբաղվածության առաջին միասնական հարթակն է, որը մեկտեղում է ՀՀ պետական աշխատաշուկան մեկ վայրում՝ հնարավորություն տալով գտնել աշխատանք կամ աշխատակից, հրապարակել թափուր հաստիքների, պրակտիկայի և կամավորական գործունեության հայտարարություններ, առցանց նշանակել հարցազրույցներ և դիմել զբաղվածության պետական աջակցության ծրագրերին։

Ինչպե՞ս գրանցվել

Հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ է․

  • այցելել e-work.am,
  • սեղմել «Մուտք» կոճակը, այնուհետև սեղմել «Գրանցվել» կոճակը,
  • մուտքագրել համապատասխան տվյալները,
  • սահմանել գաղտաբառ,
  • հաստատել էլեկտրոնային փոստի միջոցով։

Ի՞նչ տվյալներ են անհրաժեշտ

Հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ են հետևյալ տվյալները․

  • անուն, ազգանուն, հայրանուն,
  • հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտի համար),
  • էլեկտրոնային փոստի հասցե,
  • հեռախոսահամար։

Հղում օրենսդրությանը

ՀՀ կառավարության՝ 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում (անհրաժեշտ է կարդալ ակտի վերջին տարբերակը)։

Այս էջը օգտակա՞ր էր