Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Մշակույթ և սպորտ
Ստանալ գիտանախագծային փաստաթղթերի համաձայնեցում
Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով տրամադրվում է նախնական համաձայնեցում՝ ներկայացված փաստաթղթերի հիման վրա։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 20 աշխատանքային օր
Համաձայնեցման փուլերը
Գիտանախածային փաստաթղթերի համաձայնեցումը տեղի է ունենում 2 փուլով։
Առաջին փուլի պահանջվող փաստաթղթերը
Գիտանախագծային փաստաթղթերի համաձայնեցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում՝ նշելով կատարվելիք աշխատանքների նպատակը, անհրաժեշտությունը, բնույթը և ծավալը, ուսումնասիրման և վավերագրման փաստաթղթերը,
- տեխնիկական վիճակի ակտը,
- նախագծային առաջադրանքը,
- համալիր հետազոտությունների արդյունքների մասին հաշվետվություններ,
- գիտանախագծային խնդիրների լուծումների հիմնավորում,
- էսքիզային նախագիծ (մասնագիտացված կազմակերպության կամ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կամ մասնագետի փորձաքննական եզրակացության հետ միասին),
- իրականացման աշխատանքների կազմակերպման հիմնադրույթներ։
Առաջին փուլի հաստատումից հետո անհրաժեշտ է ներկայացնել 2-րդ փուլի համար նախատեսված փաստաթղթերը։
2-րդ փուլի պահանջվող փաստաթղթերը
Գիտանախագծային փաստաթղթերի 2-րդ փուլի համաձայնեցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում
- աշխատանքային գծագրեր,
- նախահաշվային մաս,
- մասնագիտացված կազմակերպության կամ համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպության կամ մասնագետի փորձաքննական եզրակացություն:
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 010 59-96-00
Ծառայության գծով աջակցության համար՝
(+374) 010 52-73-43
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 20 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
(+374) 010 59-96-00
Ծառայության գծով աջակցության համար՝
(+374) 010 52-73-43
Այս էջը օգտակա՞ր էր