ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ համայնքահենք փոքր խմբային տներում շուրջօրյա խնամքի ծառայություն

Ծրագրի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող, այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց կացարանով ապահովումը և, շուրջօրյա խնամքի ու սոցիալական վերականգնման ծառայությունների տրամադրման միջոցով, նրանց սոցիալական ներառումը հասարակություն:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։

Ծրագրի մասին

 

Ծրագրի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող, այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց (այսուհետ` շահառու)  կացարանով ապահովումը և, շուրջօրյա խնամքի ու սոցիալական վերականգնման ծառայությունների տրամադրման միջոցով, նրանց սոցիալական ներառումը հասարակություն: Ծրագիրն իրականացվում է դրամաշնորհի տրամադրման մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից, որն անհրաժեշտ աշխատանքներն իրականացնում է շահառու կարիքների գնահատման արդյունքում ձևավորված անհատական սոցիալ-վերականգնողական ծրագրին համապատասխան։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծառայություններից կարող են օգտվել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանի և խնամքի ու  այլ սոցիալական ծառայությունների կարիք ունեցող 18 տարին լրացած` հաշմանդամություն ունեցող այն անձինք, որոնց ինքնասպասարկման ունակությունները և սոցիալական հմտություններն ու կարողությունները հիմնականում պահպանված են և նրանք կարող են ինքնուրույն ապրել, կենցաղավարել, սակայն կամ` չունեն կացարան ու ընտանիք, կամ՝ ընտանիքը հրաժարվել է նրանց խնամքից: Շուրջօրյա խնամքի ծառայությունները  տրամադրվում են առավելագույնս ընտանեկանին մոտ պայմաններում` փոքր խմբային տներում: 

 

Դիմելու կարգ

 

Ծառայություններից օգտվելու նպատակով՝ շահառուն պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (ՄՍԾ տարածքային կենտրոնների հասցեները

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Դիմում,
  • անձնագիր,
  • ՀԾՀ,
  • զինգրքույկ
  • բժշկական քարտ,
  • Հատուկ տիպի խնամքի դեպքում՝ քաղվածք հիվանդության պատմությունից կամ բժշկական քարտից։
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ տրամադրող կազմակերպությունների ցանկ

socservice.am

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

 

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր