Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Լիցենզիաներ
Ստանալ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա
քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական և ֆիզիկական անձիք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15 - 20 րոպե
Ծառայության արժեքը
40.000 - 560.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում
Ծառայության մասին
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեություն կարող են իրականացնել իրավաբանական և ֆիզիկական անձիք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Ինչպես դիմել
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:
Անհրաժեշտ փաստաթղթեր
Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`
1. իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`
- լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի՝ նշելով իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
- տվյալներ կազմակերպությունում ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի մասին` համաձայն N 3 ձևի, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիային կից՝ սույն կարգի 7-րդ կետում նշված ներդիր (ներդիրներ) հայցելու դեպքում՝ տվյալներ «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան արտոնագրված մասնագետների մասին՝ սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված ներդիրների համար՝ համապատասխանաբար առնվազն մեկական ճարտարապետի, 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներդիրի համար՝ առնվազն մեկ ճարտարագետ-կոնստրուկտորի մասին՝ համաձայն N 4 ձևի,
- մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 5 ձևի,
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.
- լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի՝ նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
- անձնագրի պատճենը,
- տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի մասին՝ համաձայն N 3 ձևի, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիային կից՝ սույն կարգի 7-րդ կետում նշված ներդիր (ներդիրներ) հայցելու դեպքում՝ տվյալներ «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան արտոնագրված մասնագետների մասին՝ սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված ներդիրների համար՝ համապատասխանաբար առնվազն մեկական ճարտարապետի, 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներդիրի համար՝ առնվազն մեկ ճարտարագետ-կոնստրուկտորի մասին՝ համաձայն N 4 ձևի,
- մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 5 ձևի (բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված արտոնագրված ճարտարապետների և կոնստրուկտորների),
- «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
2. անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`
Պետական տուրք
Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության համար պետական տուրքը յուրաքանչյուր ներդիրի համար գանձվում է տարեկան 40.000 ՀՀ դրամ դրույքաչափով (գանձապետական հաշվեհամարը՝ 900005169231):
Իրավական ակտեր
Lիցենզավորման գործնթացը կարգավորող իրավական ակտերն են՝
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքը,
- «Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքը,
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը,
- ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1533-Ն որոշումը,
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշումը:
Ձևաթղթեր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 62-17-01
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքաշինության կոմիտե
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ ֆիզիկական անձ, իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր
Դիմելու տևողությունը
15 - 20 րոպե
Ծառայության արժեքը
40.000 - 560.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 011 62-17-01
Այս էջը օգտակա՞ր էր