ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի պահեստավորման լիցենզիայի տրամադրում

Կոմիտեն իրականացնում է հայտատուի կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերի անվտանգության գնահատում, փորձաքննություն, տեսչական ստուգումներ և անձնակազմի որակավորման ստուգում, հավաստիանալու, որ լիցենզավորված գործունեություն իրականացնելիս լիցենզավորված անձը գիտի և կպահպանի ճառագայթային անվտանգության նորմերի ու կանոնների պահանջները, ապահովելու անձնակազմի, շրջակա միջավայրի անվտանգությունը (թույլ չի տրվի գերճառագայթահարում, իսկ հնարավոր վթարների կամ միջադեպերի դեպքում անհապաղ իրականացվեն վթարային հակազդման միջոցառումներ) ըստ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի ՀՀ միջազգային պայմանագրերի , ՀՀ օրենսդրության ,ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների պահանջների: Վերլուծվում և գնահատվում են հայտատուի հնարավորություններն ու կարողությունները՝ անվտանգ իրականացնելու լիցենզավորման ենթակա գործունեությունը:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
3000-20000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23 աշխատանքային օրվա ընթացքում

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1Անձը ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի պահեստավորման լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացնում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են`
ա) իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի պահեստավորում է նախատեսվում իրականացնել.
բ) անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` անունը, հայրանունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն, անձնագրի սերիան և համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, ինչ տիպի ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի պահեստավորում է նախատեսվում իրականացնել
 
2 Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) օգտագործվելիք պահման կետի (պահեստարան, սենք, սրահ, հատուկ առանձնացված տեղ) նախագիծը կամ անվտանգության բնութագրերը և դրանց մասին անվտանգության փորձաքննական եզրակացությունը.
բ) պահման կետի անձնակազմի մասնագիտական որակավորումը, այդ թվում` ճառագայթային անվտանգության նորմերի և կանոնների իմացությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.
գ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը

Վճարման չափը

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիա տալու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005169330
 
· Նպատակը
Լիցենզիայի  գործողության ժամկետի երկարաձգման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
3,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005169330
 
· Նպատակը
Լիցենզիայի  կրկնօրինակի տրման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
20,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005169330
 
 
· Նպատակը
Լիցենզիայի տրամադրում  այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
5,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005169330
 
· Նպատակը
Լիցենզիայի  վերաձևակերպման համար
· Վճարման եղանակը
Անկանխիկ
· Վճարման չափը
10,000 ՀՀ դրամ
· ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը
900005169330
 
· Նպատակը
իոնացնող ճառագայթման աղբյուրների պետական գրանցում /գրանցումից հանում
(պետական տուրք նախատեսված չէ)
 
· Նպատակը
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում (ԱԷՕԲ) գործունեության լիցենզիայի կից պայմաններում և պահանջներում փոփոխությունների իրականացում  
(պետական տուրք նախատեսված չէ)

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի պահեստավորման լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է՝
ա) եթե պահման կետը չի համապատասխանում անվտանգության նորմերի և կանոնների պահանջներին.
բ) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում
գ) լիցենզիայի  տրման հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի կողմից պետական տուրքը չվճարվելու դեպքում : Հայտը մերժելուց հետո լիցենզավորող մարմնի որոշումը չեղյալ է ճանաչվում:

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 080002020, +(374) 10 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 10 543991, +(374) 10 543995
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր