ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Ներկայացնել եկամուտների հայտարարագիր

Ֆիզիկական անձինք (ստորև նշված հիմքերից առնվազն մեկի առկայության դեպքում) յուրաքանչյուր տարվա կտրվածքով ստացած եկամուտների համար պետք է մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը ներկայացնեն հայտարարագիր (2024 թվականին վերջնաժամկետը հուլիսի 22-ն է)։ Հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով։ 

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու ուղեցույց

Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնում են՝ 

  • 31․12․2023-ի դրությամբ պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնողները,
  • 31․12․2023-ի դրությամբ 2022թ․-ի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների մասնակիցները, բաժնետերերը, փայատերերը կամ անդամները,
  • «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվողները,
  • 2023 թվականի դրությամբ 20 միլիոն ՀՀ դրամ և ավելի փոխառություն ստացածները (վարկերի դեպքում հայտարարագիր չի ներկայացվում),

կամ

  • 2023 թվականի արդյունքներով հայտարարատու չհամարվող, սակայն հայտարարագրման ենթակա եկամուտ ստացած անձինք, օրինակ՝ անշարժ գույքի վարձակալները։


Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

ՀՀ քաղաքացի լինելու դեպքում՝

  • նշել տվյալների պահպանման պայմանների վերաբերյալ համաձայնության նշավանդակը,
  • ընտրել «ԵսԵմ» նույնականացման տարբերակը,
  • անցնել «Հայտարարագրեր» բաժին,
  • ընտրել «Հաշվարկ (հայտարարագրեր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը, 
  • ընտրել հայտարարագիր լրացնելու տարեթիվը,
  • նշել հայտարարագրման հիմքը (եթե հայտարարագրման մի քանի հիմք կա, ապա նշել առկա բոլոր հիմքերը միաժամանակ)։
    ՀՎՀՀ չունենալու դեպքում այն հնարավոր է ձեռք բերել եկամուտների հայտարարագրման հարթակի Ձեր անձնական էջում։ 


Oտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում՝

  • լրացնել ՀՎՀՀ-ն, «Օգտվողի անունը» և «Գաղտնաբառը» դաշտերը,
  • նշել տվյալների պահպանման պայմանների վերաբերյալ համաձայնության նշավանդակը և սեղմել «ՄՈւՏՔ» կոճակը,
  • այնուհետև մուտք գործել «Հայտարարագրեր» բաժին,
  • ընտրել «Հաշվարկ (հայտարարագիր) եկամտային հարկի և սոցիալական վճարի» փաստաթղթի տեսակը,
  • ընտրել հայտարարագիր լրացնելու տարեթիվը,
  • նշել հայտարարագրման հիմքը (եթե հայտարարագրման մի քանի հիմք կա, ապա նշել առկա բոլոր հիմքերը միաժամանակ)։


Եկամուտների վերաբերյալ տվյալները լրացվում են ինքնաշխատ կերպով, բացառությամբ մի քանի բաժինների, որոնք անհրաժեշտ է լրացնել ինքնուրույնաբար, դրանք են՝

  • «Այլ եկամուտներ» բաժինը, մասնավորապես՝ ավանդների և պարտքային արժեթղթերի տոկոսներից ստացված եկամուտների տողերը, 
  • «Նվազեցվող եկամուտներ» բաժինը, 
  • «Ոչ հարկային գործակալից ստացված եկամուտներ» բաժինը,
  • «Ինքազբաղվածությունից ստացված եկամուտներ» բաժինը՝ կամավորության սկզբունքով:
Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր