ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաների տրամադրում

Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ընդերքի մասին տեղեկատվության արտահանման լիցենզիաների տրամադրում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
բազային տուրքի դրույքաչափով
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Լիցենզիայի ձևակերպման համար Լիազոր մարմին ներկայացվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները`
1) լիցենզիա ստանալու մասին հայտը, որը ներառում է Տեղեկատվության առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը (այսուհետ՝ հայտ),
2) հայտի էլեկտրոնային օրինակը,
3) արտաքին առևտրային գործունեության պայմանագրի պատճենը (մեկանգամյա լիցենզիայի համար), իսկ արտաքին առևտրային գործունեության պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները,
4) այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են Տեղեկատվության ստացման, տիրապետման և տնօրինման օրինականության մասին,
5) հայտատուն հայտի հետ միասին ներկայացնում է նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով՝
1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ.
2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված։
Լիցենզիայի մերժման վերաբերյալ որոշումը պետք է լինի հիմնավորված և հղում պարունակի 2015 թ. մայիսի 6-ի ՀՀ ԷԲՊ նախարարի 140 -Ն հրամանով հաստատված Հավելված 1-ի 15-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկին:

Կարգավորող իրավական ակտերը



Հայաստանի Հանրապետության կառա­վարության 2014 թվակա­նի դեկտեմ­բերի 25-ի N 1524-Ն որոշ­ման 3-րդ հավելվածի 2.23-րդ կետ; 2015 թ. մայիսի 6-ի ՀՀ ԷԲՊ նախարարի 140-Ն հրաման
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
+(374) 10-58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
+374 10 511362,
+374 10 511354
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր