Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ երեխաների ցերեկային խնամք
Ծրագիրը նպատակ ունի աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաներին՝ ապահովելով նրանց ընտանիքում ապրելը և սոցիալական ներառումը: Այն գնահատում է երեխաների սոցիալական կարիքները և տրամադրում համապատասխան սոցիալ-հոգեբանական ծառայություններ՝ կանխարգելելու կամ հաղթահարելու երեխայի դժվարին իրավիճակը:
Կենտրոնում խնամքը տրամադրվում է՝
- երեխայի ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա,
- կենտրոնի նախաձեռնությամբ:
Ծառայությունները նախատեսված են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար։
Պահանջվող փաստաթղթերը
Երեխայի համար ցերեկային խնամք ստանալու համար երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը պետք է ներկայացնի․
- դիմում,
- երեխայի անձը հաստատող փաստաթուղթը (ծննդյան վկայական կամ անձնագիր կամ նույնականացման քարտ) և դրա պատճենը (երեխայի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու դեպքում),
- երեխայի՝ ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը) և դրա պատճենը, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը և դրա պատճենը,
- երեխայի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված համապատասխան բժշկական հաստատության կողմից,
- հաշմանդամության մասին տեղեկանքը` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե երեխան ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող երեխա:
Ծրագրի նպատակը
- նպաստել երեխաների սոցիալ-հոգեբանական, կյանքի հիմնական հմտությունների զարգազմանը,
- երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրել սոցիալ-վերականգնողական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ խթանելու երեխաների սոցիալ-վերականգնողական, ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց մուտքը հաստատություններ և կամ նրանց սոցիալական մեկուսացումը,
- խթանել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի ինքնօգնության, ինքնորոշման ու ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը։
Ծառայությունը տրամադրվում է ինչպես պետական հաստատությունների կողմից, այնպես էլ պետության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների կողմից։
Տրամադրման ժամկետը և կարգը
Երեխայի ցերեկային խնամքի դիմումը հաստատվում կամ մերժվում է պահանջվող փաստաթղթերի ուսումնասիրություններից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
«Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենք։
Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83