ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնությունը

ՀՀ-ում ամուսնությունը գրանցելու համար ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է հասնել օրենքով սահմանված 18 տարեկան հասակին (առանձին դեպքերում՝ 16 կամ 17

 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիները
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
մինչև 60,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
15 րոպե

ՀՀ-ում ամուսնություն գրանցելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ ամուսնացողներից մեկի հաշվառման վայրի (կամ բնակության վայրի՝ համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) ու ներկայացնել դիմում։


Ամուսնությունը ՀՀ-ում գրանցելու համար անհրաժեշտ է՝ 

  • անձամբ կամ լիազորված անձի միջոցով ներկայացնել դիմում (դիմումը կարելի է ներկայացնել լիազորված անձի միջոցով, բայց ամուսնության գրանցման համար անհրաժեշտ է պարտադիր ներկա գտնվել անձամբ։)

  • ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը,

  • դիմումում նշված օրը ներկայանալ հաշվառման վայրի (կամ բնակության վայրի՝ համապատասխան տեղեկանքի առկայության դեպքում) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС),


Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • Ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը,
  • նախկինում ամուսնության պետական գրանցում ունենալու դեպքում ամուսնալուծության վկայականը կամ ամուսնալուծության մասին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կամ ամուսնու (կնոջ) մահվան վկայականը, եթե էլեկտրոնային միասնական գրանցամատյանում հիմք հանդիսացող փաստաթուղթը բացակայում է,
  • օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում մշտական բնակության պետության իրավասու մարմնի տված ընտանեկան կարգավիճակը հավաստող փաստաթուղթը:

 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ 09:00-18:00,
Ընդմիջում 13:00-14:00

Հեռախոսահամար՝
+(374) 10 593935

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր