ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Դիմել ֆունկցիոնալության գնահատման համար

ՀՀ-ում անձի ֆունկցիոնալության գնահատումը կատարվում է «e-disability» էլեկտրոնային համակարգի միջոցով։ E-disability կայքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության էլեկտրոնային համակարգ է։ 

Դու կուղղորդվես ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկյա քաղաքացիներ, փախստականներ, քաղաքացիություն չունեցողներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
անվճար
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր

e-disability.am կայքի միջոցով ֆունկցիոնալության գնահատման համար դիմելու ընթացակարգերը տեսեք այս տեսաուղեցույցում կամ հետևեք ստորև ներկայացված քայլերին։


Ֆունկցիոնալության գնահատման ուղեգրվելու համար անհրաժեշտ է՝

  • Անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից դիմել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը, 
  • ֆունկցիոնալության գնահատման համար ուղեգիրը ստանալ բուժող բժշկից (բժիշկը տրամադրում է ուղեգիրը անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ իրականացնելուց հետո)
  • ուղեգրում բժիշկը նշում է անձնական ու բժշկական անհրաժեշտ բոլոր տվյալները,
  • ուղեգիրը կարող եք տեսնել «Արմեդ» համակարգի միջոցով (եթե «Արմեդ» համակարգում գրանցված է Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, կարող է ուղեգիրն ուղարկվել նաև Ձեր էլեկտրոնային փոստին):


Ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում են անհրաժեշտ կլինիկական տվյալների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա։
(Ըստ առողջական վիճակի խմբերի՝ կա նաև նվազագույն անհրաժեշտ տեղեկությունների ցանկ, որը պարտադիր է ունենալ ուղեգրման պահին): 

Ուղեգիրը ստանալուց հետո ֆունկցիոնալության գնահատման համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել E-disability.am կայք,
  • սեղմել «Դիմում» կոճակը,
  • ընտրել 4 դիմումի տեսակներից մեկը՝ առաջնակի գնահատում, կրկնակի գնահատում, վերագնահատում, մահվան պատճառական կապի որոշում (ըվյալ դեպքում՝ առաջնակի գնահատում, եթե դիմում եք առաջին անգամ)
  • ընտրել դիմումի ենթատեսակը,
  • նշել տրված պատճառներից մեկը,
  • ընտրել, թե ում կողմից է ուղարկվում դիմումը,
  • լրացնել անձնական տվյալները և ինքնագնահատման թերթիկը (տվյալներն անհարժեշտ է լրացնել բացառապես հայերեն), 
  • հետևել համակարգի հրահանգներին։


Անհրաժեշտ է հիշել, որ
ներկայացվող փաստաթղթերը պարտադիր պետք է լինել վերջին 30 օրվա վավերականությամբ, հակառակ դեպքում՝ դիմումը ստուգելուց հետո համակարգը կասի, որ ներկայացված փաստաթղթերը թերի են։ 


Դիմումը կհամարվի ընդունված, երբ համակարգը դիմումը լրացնելուց հետո էկրանին ցույց կտա դիմումն ընդունված լինելու մասին ծանուցում և «Դիմումի համարն է․․․» նշումը։ 


Դիմումին հաջորդող քայլերի մասին դիմումատուն ծանուցվում է ՝ ըստ ընտրված ծանուցման եղանակի՝

  • Առձեռն
  • Փոստով
  • Էլ․փոստով


Դիմումը լրացնելուց հետո՝

  • Դիմումն ուղարկվում է ամփոփագիր մշակող մասնագետին,
  • ամփոփագիր մշակող մասնագետը ստուգում է կցված փաստաթղթերի իսկությունը, նշում է համապատասխան մասանգիտացումները, որոնք անհրաժեշտ են դիմումատուին գնահատելու համար,
  • համակարգում ինքնաշխատ ձևավորվում է հանձնաժողով, որը գնահատում է ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումը,
    Հանձնաժողովի կազմում ներառվում են բժիշկներ և հոգեբաններ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ և այլ մասնագետներ՝ ըստ անհրաժեշտության,
  • գնահատող հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով ընտրվում են ֆունկցիոնալության գնահատման նպատակով ներգրավված մասնագետների ռեեստրից՝ էլեկտրոնային համակարգի կողմից,
  • այս ամենից հետո դիմումը մշակվում է, որից հետո ստանում է կարգավիճակ։

Ուշադրություն

  • Դիմումատուի անձնական տվյալները փակ են հանձնաժողովի անդամների և մասնակից բոլոր մասնագետների համար մինչև որոշման ընդունման պահը,
  • նույնականացման համար անհրաժեշտ անձնական տվյալները պետք է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան,
  • 16-ից ցածր անձանց դեպքում դիմումը անհրաժեշտ է լրացնել անձի օրինական ներկայացուցչի կողմից,
  • հարցերի տեքստային պատասխանները անհրաժեշտ է լրացնել հայատառ,
  • պարտադիր դաշտերը ցուցադրված են * նշանով։
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր