Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել ֆունկցիոնալության գնահատման համար
ՀՀ-ում անձի ֆունկցիոնալության գնահատումը կատարվում է «e-disability» էլեկտրոնային համակարգի միջոցով։ E-disability կայքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության էլեկտրոնային համակարգ է։
E-disability.am կայքի միջոցով ֆունկցիոնալության գնահատման համար դիմելու ընթացակարգերը հնարավոր է գտնել այս տեսաուղեցույցում։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Ֆունկցիոնալության գնահատման ուղեգրվելու համար անհրաժեշտ է՝
- դիմել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից,
- ստանալ ֆունկցիոնալության գնահատման համար ուղեգիրը բուժող բժշկից (բժիշկը տրամադրում է ուղեգիրը անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ իրականացնելուց հետո)։
Ուղեգրում բժիշկը նշում է անձնական ու բժշկական անհրաժեշտ բոլոր տվյալները։ Ուղեգիրը հնարավոր է տեսնել «Արմեդ» համակարգի միջոցով (եթե դիմողի էլեկտրոնային փոստի հասցեն գրանցված է «Արմեդ» համակարգում, ապա այն կարող է ուղարկվել նաև էլեկտրոնային փոստին):
Ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում են անհրաժեշտ կլինիկական տվյալների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Ըստ առողջական վիճակի խմբերի՝ կա նաև նվազագույն անհրաժեշտ տեղեկությունների ցանկ, որը պարտադիր է ունենալ ուղեգրման պահին:
Ուղեգիրը ստանալուց հետո ֆունկցիոնալության գնահատման համար անհրաժեշտ է՝
- այցելել E-disability.am,
- սեղմել «Դիմում» կոճակը,
- ընտրել 4 դիմումի տեսակներից մեկը՝ առաջնակի գնահատում, կրկնակի գնահատում, վերագնահատում, մահվան պատճառական կապի որոշում (տվյալ դեպքում՝ առաջնակի գնահատում, եթե առաջին դիմում է),
- ընտրել դիմումի ենթատեսակը,
- նշել տրված պատճառներից մեկը,
- ընտրել, թե ում կողմից է ուղարկվում դիմումը,
- լրացնել անձնական տվյալները և ինքնագնահատման թերթիկը (տվյալներն անհարժեշտ է լրացնել բացառապես հայերեն),
- հետևել համակարգի հրահանգներին։
Դիմումին հաջորդող քայլերի մասին դիմումատուն ծանուցվում է ՝ ըստ ընտրված ծանուցման եղանակի՝ առձեռն, փոստով, էլ․փոստով։
Ուշադրություն
- Դիմումատուի անձնական տվյալները փակ են հանձնաժողովի անդամների և մասնակից բոլոր մասնագետների համար մինչև որոշման ընդունման պահը,
- 16-ից ցածր անձանց դեպքում դիմումը անհրաժեշտ է լրացնել անձի օրինական ներկայացուցչի կողմից։
Ներկայացվող պահանջները
Ներկայացվող փաստաթղթերը պարտադիր պետք է լինեն վերջին 30 օրվա վավերականությամբ, հակառակ դեպքում դիմումը ստուգելուց հետո համակարգը կտեղեկացնի, որ ներկայացված փաստաթղթերը թերի են։
Պահանջվող փաստաթղթերը
Ֆունկցիոնալության գնահատման դիմեու համար անհրաժեշտ է ունենալ ՀԾՀ` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Դիմումն ուղարկվում է ամփոփագիր մշակող մասնագետին,
- ամփոփագիր մշակող մասնագետը ստուգում է կցված փաստաթղթերի իսկությունը, նշում է համապատասխան մասանգիտացումները, որոնք անհրաժեշտ են դիմումատուին գնահատելու համար,
- համակարգում ինքնաշխատ ձևավորվում է հանձնաժողով, որը գնահատում է ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումը,
- հանձնաժողովի կազմում ներառվում են բժիշկներ և հոգեբաններ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ և այլ մասնագետներ՝ ըստ անհրաժեշտության,
- գնահատող հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով ընտրվում են ֆունկցիոնալության գնահատման նպատակով ներգրավված մասնագետների ռեեստրից՝ էլեկտրոնային համակարգի կողմից,
- այս ամենից հետո դիմումը մշակվում է, որից հետո ստանում է կարգավիճակ մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրության
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
09:00-18:00
(+374) 010 56-53-83
09:00-18:00
(+374) 010 56-53-83