ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Հասարակական կազմակերպության պետական գրանցում

Իրավաբանական անձի իրավունակության ճանաչումը պետության կողմից
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
10 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Հասարակական կազմակերպության  պետական գրանցման համար Գործակալություն է ներկայացվում`
1) պետական գրանցման մասին դիմում.
2) Կազմակերպության հիմնադիր ժողովի արձանագրությունը` ստորագրված հիմնադիր ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.
3) Կազմակերպության կանոնադրությունը (թղթային կրիչով ներկայացվելու դեպքում` կանոնադրության առնվազն երկու օրինակ).
4) պետական գրանցման համար պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ.
5) հիմնադրող իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշումը և իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը), իսկ օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` հայերեն թարգմանված և նոտարական կարգով վավերացված:
(ֆիզիկական անձանց դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության, հաշվառման վայրի հասցեն, կապի պաշտոնական տվյալները` հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը և կապի այլ միջոցներ, եթե այդպիսիք ներկայացվել են Գործակալություն)
6) տեղեկություններ այն անձանց կամ նրանց ժամանակավոր պաշտոնակատարների մասին (անձը նույնականացնող տվյալները, կապի միջոցները), որոնք իրավասու են ներկայացնելու Կազմակերպությունն առանց լիազորագրի, եթե Կազմակերպության կանոնադրությամբ այդպիսի անձինք նախատեսված են.
7) իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն:

Վճարման չափը


ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ

Նպատակը - Պետական գրանցման համար
Վճարման եղանակը - Անկախիկ
Վճարման չափը - 10,000 ՀՀ դրամ
ՀՀ պետական բյուջեի հաշվի համարը - 900005160727
ԱՅԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ
 
Նպատակը - Մեկ աշխատանքային օրվա ընթացքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում, հինգ աշխատանքային օրվա ընթացքում հասարակական կազմակերպությունների պետական գրանցման (կամ գրանցման գրավոր մերժման) վճարովի ծառայության մատուցման համար:
Վճարման եղանակը - Անկանխիկ
Վճարման չափը - Համապատասխանաբար 60,000 ՀՀ դրամ, 40,000 ՀՀ դրամ, 30,000 ՀՀ դրամ
ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը - 900013194049 
Նպատակը - 2-ից ավելի ոչ նմուշային կանոնադրություն ներկայացնելու դեպքում յուրաքանչյուր թղթային եղանակով ներկայացված կանոնադրությունների ուսումնասիրության և հաստատման վճարովի ծառայության մատուցման համար:
Վճարման եղանակը - Անկանխիկ
Վճարման չափը - 2,000 ՀՀ դրամ,
ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը - 900013194049 
Նպատակը - Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը հինգ աշխատանքային օրվա ընթացքում` հասարակական կազմակերպության ստեղծման  համար պահանջվող փաստաթղթերի կազմում:
Վճարման եղանակը
Անկանխիկ - Վճարման չափը
60,000 ՀՀ դրամ,
ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվի համարը - 900013194049 



Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Հասարակական կազմակերպության պետական գրանցումը մերժելու հիմքերն են`
1) Կազմակերպության կազմավորման` օրենքով սահմանված կարգի խախտումը.
2) օրենքով սահմանված փաստաթղթերը չներկայացնելը.
3) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունն օրենքին կամ Կազմակերպության ներկայացրած այլ փաստաթղթերին:
Հասարակական կազմակերպության պետական գրանցումը մերժելու հիմքեր հայտնաբերելու դեպքում փաստաթղթերը Գործակալություն ներկայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում, գրանցումը գրավոր մերժվում է` մերժման հիմք(եր)ի պարտադիր նշումով:
Պետական գրանցումը մերժելու դեպքում մերժման համար հիմք համարվող փաստաթղթերը, ինչպես նաև վճարված պետական տուրքը և օրենքով նախատեսված այլ վճարները չեն վերադարձվում:
Հասարակական կազմակերպության պետական գրանցման մերժումը պետք է լինի պատճառաբանված և հղում պարունակի օրենքի այն կոնկրետ նորմերին, որոնց պահանջները խախտվել են Կազմակերպությունը ստեղծելիս, կամ որոնց հակասում է Կազմակերպության կանոնադրությունը:
Հասարակական կազմակերպության պետական գրանցման մերժման մասին որոշումը թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով ստորագրում է Գործակալության ղեկավարը

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր