ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

ՀՀ-ում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման թույլտվությունների տրամադրում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից Հայտատուին տրամադրվում է թույլտվություն՝ ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման նպատակով։
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
3-5 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Հայտին կից ներկայացվում է՝
1) Չիկագոյի կոնվենցիայի Հավելված 1-ով սահմանված օդաչուի կամ օդաչուների համապատասխան վկայականների և բժշկական սերտիֆիկատների պատճենները, իսկ հեռակառավարվող անօդաչու համակարգի դեպքում` հեռակառավարող անձի տվյալները.
2) օդանավ շահագործողի վկայականը, կամ թռչող սարքի գրանցման, կամ հաշվառման վկայականը.
3) թռչող սարքի վարձակալության կամ օգտագործման պայմանագիրը, եթե հայտատուն չի հանդիսանում տվյալ թռչող սարքի սեփականատեր.
4) թռչող սարքի տիպի կամ նմուշի սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ, որը տրված է համապատասխան իրավասություն ունեցող անձի կողմից.
5) թռչող սարքի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ, որը տրված է համապատասխան իրավասություն ունեցող պետական մարմնի կամ տվյալ թռչող սարքը արտադրող կազմակերպության կողմից.
6) տեղեկատվություն` տվյալ թռիչքների ընթացքում, թռչող սարքի տեխնիկական սպասարկման և թռիչքային պիտանիության պահպանման միջոցառումների մասին.
7) թռչող սարքի արտադրողի կողմից մշակված` օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործողական փաստաթղթերը, եթե այդ թռչող սարքի վերաբերյալ չկան լիարժեք տեղեկություններ.
8) թռիչքների ծրագիրը.
9) թռիչքի իրականացման համար նախատեսված անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության/վերաապահովագրության սերտիֆիկատները.
10) ավիացիոն անվտանգության ծրագիրը:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Եթե հայտը և կից փաստաթղթերը թերի են, հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը։ Հայտատուն սահմանված ժամկետներում պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները՝ դրա մասին գրավոր տեղեկացնելով  քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Սահմանված ժամկետներում հայտատուի կողմից թերությունները չվերացնելու դեպքում՝ հայտը մերժվում է։

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր