Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Գրանցվել e-request հարթակում
Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակը՝ e-request.am-ը, հնարավորություն է տալիս բոլոր քաղաքացիներին պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ուղարկելու հարցում, դիմում, բողոք կամ ցանկացած այլ նամակ և հետևելու նամակի ընթացքին։
e-request հարթակում գրանցվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո կատարել հետևյալ գործողությունները՝
- սեղմել բացվող էջի վերին աջ անկյունում գտնվող «Մուտք» կոճակը, այնուհետև անցնել բացվող էջի ներքևում գտնվող «Գրանցվել հիմա» հղումով,
- նշել քաղաքացիությունը, այնուհետև լրացնել անհրաժեշտ տվյալները,
- մուտքագրել էլեկտրոնային փոստի հասցեին ստացված կոդը, այնուհետև՝ բջջային հեռախոսահամարին ստացված կոդը,
- ստեղծել գաղտնաբառ և հաստատել այն։
Հարթակում գրանցվելուց հետո բողոք ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
- մուտք գործել հարթակ՝ լրացնելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը կամ մուտք գործել «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով,
- սեղմել «Ուղարկել դիմում, հարցում կամ բողոք» պատուհանի «Ուղարկել» կոճակը,
- բացվող էջում ընտրել «Բողոք» տարբերակը,
- ընտրել դիմումատուի տեսակը՝ «Անհատ» կամ «Իրավաբանական անձ»,
- բացվող էջում ընտրել, թե որ պետական մարմնին է ուղղված դիմումը,
- հայատառ և հնարավորինս հստակ ձևակերպել դիմում-բողոքը,
- անհրաժեշտության դեպքում կցել փաստաթղթերը,
- սեղմել «Առաջ» կոճակը։
Հարցման ընթացքին հնարավոր է հետևել անձնական էջում առկա հսկիչ կոդի միջոցով։
Պահանջվող փաստաթղթերը
Անձնագիր կամ նույնականացման քարտ։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի 1204-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-04-05
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-45-04
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-04-05
Հեռախոսահամար՝
(+374) 060 46-45-04