ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Ստանալ հատուկ կացության կարգավիճակ արտասահմանում

Հատուկ անձնագիրը տրվում է 10 տարի վավերականության ժամկետով՝ երկարաձգելու հնարավորությամբ։

Արտասահմանում հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Միջինում 30 րոպե
Ծառայության արժեքը
150,000 դրամ
Տրամադրման տևողությունը
3 ամիս

Ներկայացվող պահանջները

Հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է՝

  • լինել ազգությամբ հայ օտարերկրացի,
  • լինել ՀՀ-ում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրացի։


Պահանջվող փաստաթղթերը

Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • ՀՀ վարչապետին ուղղված դիմում-հարցաթերթիկ,

  • ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ուղղված նամակ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

    • ներկա և նախկին (եթե կա այդպիսին) քաղաքացիության մասին,
    • հատուկ կացության կարգավիճակի համար դիմելու դրդապատճառները,
    • մասնագիտության և աշխատանքի մասին,
    • Հայաստան կատարած այցերի մասին,
    • ՀՀ-ում նախկինում ունեցած կացության կարգավիճակների մասին (եթե այդպիսիք եղել են),
    • դատվածության առկայության մասին,
  • անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ և դրա՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը,

  • 35x45մմ չափսի 6 լուսանկար,

  • ազգությամբ հայ լինելը հաստատող փաստաթուղթ,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

Անչափահաս լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • ծնողի կամ օրինական ներկայացուցչի անձնագիրը և ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը։

Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում լիազորված անձը պետք է ներկայացնի նաև՝

  • լիազորագիր և լիազորված անձի անձնագիրը։


Վճարման չափը և կարգը

Հատուկ անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է վճարել 150,000 ՀՀ դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել առցանց եղանակով։

Ուշադրություն
Մինչև 18 տարեկան անձանց հատուկ անձնագիրը տրամադրվում է անվճար։


Տրամադրման ժամկետը և կարգը

Հատուկ անձնագիրը տրամադրվում է 3 ամսվա ընթացքում։ Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, որտեղ անձը դիմել է հատուկ անձնագիր ձեռք բերելու համար։


Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր