ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Գործարարություն և արդյունաբերություն

Իրավաբանական անձանց պետական գրանցում

Անձինք հասարակական հարաբերություններին մասնակցում են ոչ միայն որպես անհատներ, այլ նաև իրենց կողմից ստեղծված կազմակերպությունների՝ իրավաբանական անձանց միջոցով: Որպեսզի կազմակերպությունը ձեռք բերի իրավաբանական անձի կարգավիճակ, ապա ենթակա է պարտադիր պետական գրանցման: Իրավաբանական անձը հանդես է գալիս իր անունից, ունի սեփականության իրավունքով իրեն ամրակցված գույք և պատասխանատվություն է կրում այդ գույքով: Պետական գրանցմումը թույլ է տալիս իրավաբանական անձին ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտականություններ, հանդես գալ երրորդ անձանց հետ հարաբերություններում, պաշտպանել իր իրավուքներն ու օրինական շահերը, ինչպես նաև ծառայել իր ստեղծման նպատակներին:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
10000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
2 աշխ․ օր

Ո՞ր մարմինն է կատարում պետական գրանցում

Իրավաբանական անձի պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցվող կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր և ֆինանսկան այլ կազմակերպություններ, այդ թվում դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և հիմնարկները):
Ընդ որում, առևտրային իրավաբանական անձանց գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել Գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակ՝ անկախ իրավաբանական անձի գործունեության վայրից, իսկ ոչ առևտրային իրավաբանական անձանց գրանցումը կատարվում է Գործակալության Երևան քաղաքի սպասարկման գրասենյակի կողմից:

Ովքե՞ր կարող են դիմել պետական գրանցման համար

Իրավաբանական անձի պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեն՝
ա) իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ը.
բ) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը՝ ընտրված հիմնադիրների կողմից:
Դիմել կարող է նաև դիմելու իրավունք ունեցող անձանց կողմից լիազորված ցանկացած անձ:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետական գրանցման համար

Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար Գործակալություն է ներկայացնում` ա) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.
բ) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.
գ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում և այլն).
ե) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց (հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ և այլն) վերաբերյալ հատուկ օրենքներով կարող են նախատեսվել նաև պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր